Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Առցանց ցուցահանդես-մրցույթի հաղթողները

Առցանց ցուցահանդես-մրցույթի հաղթողները
13.06.2020 | 12:56

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը հայտարարել էր առցանց ցուցահանդես՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Թատրոնի փոքրիկ հանդիսականները օրեր շարունակ մասնակցեց օպերային և բալետային թեմաներով գեղանկարչական աշխատանքների մրցույթին:

Առաջին տեղը զբաղեցրել է ամենաշատ հավանումների արժանացած աշխատանքը: Բայց քանի որ Վարդգես Մկրտչանի և Արմինե Ավետիսյանի աշխատանքների հավանումների քանակների տարբերությունը շատ քիչ էր, որոշվեց առաջին տեղը կիսել երկու մասնակիցների միջև: Այսպիսով՝ առաջին հորիզոնականն են զբաղեցնում Վարդգես Մկրտչյանը (11 տ.) և Արմինե Ավետիսյանը (12 տ.): Թատրոնի աշխատակիցները որոշվեց նաև փոքր ինչ փոխել մրցույթի ի սկզբանե հայտարարված կանոնները և ավելացնել ևս 2 մրցանակ՝ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում գտնվող աշխատանքների հեղինակների համար։ 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Սերժ Իշխանյանը (11 տ.): 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Նարե Իսահակյանը (13 տ.): Հատուկ մրցանակների արժանացան Խոսրով Գևորգյանը (9 տ.), Վահե Սահակյանը (10 տ.), Յանա Խաչատրյանը (12 տ.), Սարգիս Նալբանդյանը (13 տ.), Մերի Խաչատրյանը (13 տ.), Հատուկ մրցանակ է սահմանվել նաև ամենափոքրիկ մասնակցի՝ Ելենա Եփրեմյանի (4 տ.) համար: Թատրոնի գործունեությունը վերսկսելուց հետո նախատեսվում է Թատրոնի ճեմասրահում կազմակերպել մրցույթի աշխատանքների ժամանակավոր ցուցադրություն։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր մուտքի մոտ մրցույթի հաղթողներին հանձնվեցին մրցանակները:


«Համավարակի ամբողջ այս ընթացքում Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը ներկայանում է առցանց ծրագրերով և մենք այս հարթակը օգտագործելով փորձում ենք չկտրել կապը հանդիսատեսի հետ,- ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանը։- Արդեն գրանցվել է թատրոնի ֆեյսբուքյան էջում դիտումների աննախադեպ մեծ թիվ մեր առցանց ցուցադրություններն ու տարբեր նախագծերը ունեցել են ավելի քան 5 միլիոն դիտում: Իսկ հունիսի 1-ին ընդառաջ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի Մարքեթինգի և PR բաժնի նախաձեռնությունը նպատակ ուներ հատուկ ուշադրության արժանացնել նաև մեր փոքրիկ հանդիսականներին և գեղանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսով ներգրավել մեր առցանց ծրագրերում: Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը մշտապես մեծապես կարևորում է մեր ապագա հանդիսատեսի ձևավորման գործը և այդ ուղղությամբ արված գործուն քայլերից մեկն էլ նաև այս մրցույթն էր: Իսկապես հիացած ենք մեր երեխաների տաղանդով, ակտիվությամբ, օպերայի և բալետի նկատմամբ հետաքրքրությամբ: Պայծառ սերունդ ունենք, որոնք կասկած չկա, որ մեր թատրոնի վաղվա արժանի հանդիսականը կլինեն»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ