«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էդիկ Անդրեասյան. Փաշինյան, հեռացիր

Էդիկ Անդրեասյան. Փաշինյան, հեռացիր
16.06.2020 | 22:48

Փաշինյանից պահանջել անկարելին՝ այլևս անիմաստ է: Չի կարելի նրանից ու նրա կառավարությունից պահանջել, որ կորոնավիրուս հաղթահարեն, որ վերականգնեն հիմնահատակ խորտակված առողջապահության համակարգը, վերականգնեն կրթության ու գիտության երբեմնի տեղը մեր հասարակության մեջ, հզորացնեն տնտեսությունը, ներդրումներ բերեն, կարգավորեն հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, ամրապնդեն մեր արձանագրած հաջողությունները արցախյան բանակցություններում, զինեն բանակն ու ապահովեն Հայաստանի պաշտպանությունը: Այն, ինչ չէր կարող անել, Փաշինյանը մինչ օրս չի արել և չի էլ պատրաստվում անել: Այս ծանրաձողը բարձրացնելը, պարզապես, նրա հնարավորություններից վեր է: Փաշինյանն, իհարկե, խոստացել էր ոսկի սարեր, բայց, ինչպես հետո իմացանք, նրա ողջ հույսը կախարդական փայտիկն էր, որն այդպես էլ չգտնվեց:

Հետևաբար, մենք պետք է ցուցաբերենք ողջամտություն և Փաշինյանից պահանջենք միայն այն, ինչ ինքը կարող է անել: Դա հեռանալն է: «Փաշինյան, հեռացիր»՝ սա է այն միակ կարգախոսը, որ Փաշինյանը կարող է կատարել որպես ժողովրդի պահանջ: Փաշինյանը պետք է հեռանա՝ հարգելով այն ժողովրդին, որ իրեն բերեց իշխանության, Փաշինյանը պետք է հեռանա՝ խղճալով այն ժողովրդին, որին հասցրեց թշվառության դուռը, Փաշինյանը պետք է հեռանա՝ վախենալով այն հեռանկարից, որին դատապարտեց մեր սերունդների ապագան ու մեր պետականությունը, Փաշինյանը պետք է հեռանա՝ ներողություն խնդրելով մեր հասարակությունից, որտեղ նրա իշխանության երկու տարիներին ծաղկեցին ու տարածվեցին օտար, հայկական ընտանեկան ավանդույթներին խորթ ու անհարիր երևույթներ, Փաշինյանը պետք է հեռանա՝ թողություն խնդրելով Հայ Առաքելական եկեղեցուց՝ մեր հավատի հանդեպ իր գործած մեղքերի համար:


Փաշինյանը վերջապես պետք է հեռանա հանուն իր երեխաների, որոնք պարտավոր չեն ապրել մի երկրում, որի իշխանությունն անզոր է նույնիսկ երկու էշի գարի ջոկել իրարից, մի երկրում, որտեղ ամենահարգի մասնագիտություններ են բանսարկությունը, մատնությունը, հիստերիկությունը, հաստագլխությունն ու դեբիլությունը:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ