Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դուք «քիթ սր­բե­լու» ժա­մա­նակ չպետք է ու­նե­նա­յիք

Դուք «քիթ սր­բե­լու» ժա­մա­նակ չպետք է ու­նե­նա­յիք
03.07.2020 | 00:16

Հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րը ոչ սկս­վում, ոչ էլ ա­վարտ­վում է դի­մակ բա­ժա­նե­լով, ին­չով զբաղ­ված են մեր կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը։ Նրանք պետք է ի­րենց սե­նյակ­նե­րում նս­տած օր­նի­բուն աշ­խա­տեին, «քիթ սր­բե­լու» ժա­մա­նակ չու­նե­նա­յին, ոչ թե մեկ օր­վա մեջ տա­սը քա­ղա­քա­կան ստա­տուս գրեին, հեգ­նեին, ար­հես­տա­կան ճգ­նա­ժամ­եր ստեղ­ծեին։ Մինչ­դեռ հար­կա­վոր էր ա­ռանց PR-ի, ա­ռանց աղ­մուկ-ա­ղա­ղա­կի կշ­ռա­դատ­ված ո­րո­շում­ներ կա­յաց­նել։ Կա­ռա­վա­րու­թյու­նը վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րը չե­զո­քաց­նե­լու ա­վե­լի քան 20 մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին է հայ­տա­րա­րել, սա­կայն ա­մե­նաա­ռաջ­նա­յին օ­ղա­կի աշ­խա­տանքն ան­գամ չի կա­րո­ղա­նում ճիշտ կազ­մա­կեր­պել։ Այս օ­րե­րին կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դա­ցած բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դիր­ներ ենք լու­սա­բա­նել ու հեր­թա­կան ան­գամ հա­մոզ­վել, որ այս իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է խնդ­րի պո­չից բռ­նել, բայց շատ ան­գամ պո­չին էլ չի հա­սնում։ Ան­հաս­կա­նա­լի է նաև, թե վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­մար հա­վաք­ված գու­մար­ներն ինչ­պես են ծախս­վում, այս ա­ռու­մով դեռ ոչ մի հաշ­վետ­վու­թյուն չկա։ Ոչ մե­կը չգի­տի, թե հա­վաք­ված գու­մա­րի քա­նի տո­կոսն է ար­դեն ծախս­վել, ինչ­քան դեռ կա ու դա բա­վա­րար է, թե ոչ։


Սա­կայն փաստ է, որ կա­ռա­վա­րու­թյան հույ­սին մնա­ցած հի­վանդ ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնց իբր պետք է սնուն­դով ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բեր­վի, օ­րե­րով սո­ված են մնում։ Այդ­պի­սի ըն­տա­նիք­նե­րի թվին են պատ­կա­նում Վար­դա­նյան­նե­րը, ո­րոնց տան չորս ան­դամ­նե­րը կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ են (Բագ­րա­տու­նյաց 16 շենք, բնա­կա­րան 87)։ Թես­տի դրա­կան պա­տա­խա­նից հետո պա­րե­տատ­նից ա­սել են տնից դուրս չգալ, ոչ մե­կի հետ չշփ­վել, դե­ղե­րի հա­մար դի­մել պո­լիկ­լի­նի­կա, իսկ սնունդ կմա­տա­կա­րա­րի աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյու­նը։ Տան­տի­կի­նը՝ Սի­րա­նույշ Մե­լիք­սե­թյա­նը, «Ի­րա­տե­սին» պատ­մեց, որ պո­լիկ­լի­նի­կա­յից փո­խան­ցել են, թե նման ծա­ռա­յու­թյուն չեն մա­տու­ցում, ա­սել են, թող բա­րե­կամ­նե­րը հո­գան դե­ղե­րի հար­ցը։ Իսկ սո­ցապ նա­խա­րա­րու­թյու­նը պարզ­վում է, որ լրիվ այլ մո­լո­րա­կից է, տր­ված հա­մար­նե­րը չեն պա­տաս­խա­նել կամ այլ հիմ­նար­կու­թյուն­նե­րի հե­ռա­խո­սա­հա­մար­ներ են ե­ղել։ Կր­կին տի­կին Սի­րա­նույ­շը զան­գել է պա­րե­տա­տուն, եր­կար փոր­ձե­րից հե­տո, կա­րո­ղա­ցել մի կերպ միա­նալ, ա­սել են, թե գու­ցե նա­խա­րա­րու­թյու­նը ծան­րա­բեռն­ված է, ի­րենք սնունդ կա­ռա­քեն, ու ար­դեն 3 օր է ձեն-ծպ­տուն չկա։ Ճարա­հա­տյալ տան­տի­կի­նը դի­մակ է դրել ու գնա­ցել խա­նութ և դե­ղա­տուն, որ սո­վից չհյուծ­վեն ու հի­վան­դու­թյան դեմ էլ կա­րո­ղա­նան պայ­քա­րել։ ՈՒ՞ր են գնում այն գու­մար­նե­րը, որ կա­ռա­վա­րու­թյունն այս­պի­սի ա­ջակ­ցու­թյուն­նե­րի հա­մար է դուրս գրում, թե նման բան չկա, հի­վանդ ես, սո­ված մնա, մա­հա­ցիր։ Հի­մա ո՞վ կա­րող է քա­ղա­քա­ցու վրա վի­րու­սի տա­րած­ման մեղ­քը բար­դել, ո՞վ չի կա­սեց­նում վի­րու­սի տա­րա­ծու­մը, ու՞մ ա­պի­կար կա­ռա­վար­ման պատ­ճա­ռով են մար­դիկ հայ­տն­վում այս վի­ճա­կում։


Երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը զար­մա­նում է, թե ինչն են սխալ ա­րել, այս օ­րի­նա­կը լա­վա­գույն պա­տաս­խանն է, թե ինչ­պես է աշ­խա­տում պե­տա­կան ա­պա­րա­տը հա­մա­ճա­րա­կի օ­րե­րին։ Ե­թե այն հետևո­ղա­կա­նու­թյամբ, ո­րը ցու­ցա­բեր­վում է քա­ղա­քա­կան ինչ-ինչ հար­ցե­րում, նաև վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը տար­վեն, հաս­տատ այս­պի­սի դեպ­քե­րի ա­կա­նա­տես չենք լի­նի։ Այ­սինքն, ստաց­վում է, որ այս պե­տու­թյան մեջ մար­դը գրո­շի ար­ժեք չու­նի, այ­լա­պես այս­պի­սի ան­տե­րու­թյուն չէր կա­րող լի­նել։ Հի­վանդ ըն­տա­նի­քին սո­ված, ա­ռանց դե­ղե­րի ա­սում եք, թե օ­րե­րով մնա տա­նը, դուրս չգաք, կտու­գա­նենք, բայց պե­տա­կան ոչ մի օ­ղակ չի բա­րե­հա­ճում նրանց որևէ կերպ օգ­նել։ Ի՞նչ պի­տի ա­նի չորս հո­գուց բաղ­կա­ցած ըն­տա­նի­քը, նս­տի սպա­սի, թե երբ սո­վից կամ հի­վան­դու­թյու­նից կմա­հա­նա՞ն։ Դի­մակ բա­ժա­նե­լու փո­խա­րեն հա­մա­կար­գեք պե­տա­կան հիմ­նարկ­նե­րի աշ­խա­տան­քը, հե­տա­մուտ ե­ղեք խն­դիր­նե­րին, ի վեր­ջո, կենտ­րո­նա­ցեք հա­մա­ճա­րա­կի ստեղ­ծած խն­դիր­նե­րի վրա։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ