Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Միհրան Հակոբյան. Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը

Միհրան Հակոբյան. Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը
08.07.2020 | 19:13

Բաց խոսելու ժամանակն է: Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգության միակ, կրկնում եմ` միակ երաշխիքն է: Այլընտրանքը թուրքերի մուտքն է տարածաշրջան` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Միայն բացարձակ ապուշը չի հասկանում, որ տարածաշրջանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է` նոր հայոց ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Որովհետև թուրքական ստրատեգիական ծրագրերի մեջ Հայաստանը ոչ ավել է, քան 1918թ.-ի Բաթումի պայմանագրով նախատեսվածը` 10.000 ք/կմ` առանց Արցախի ու Զանգեզուրի: Սա էլ նրա համար, որ թուրքերին չմեղադրեն, թե աշխարհի քաղաքական քարտեզից վերացրել են Հայաստանը: Մի քաղաք-պետության չափ տարածք` աշխարհի աչքերում պարզերես լինելու համար: Ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը չի նշանակում, որ ինչ արվում է, հայերի «սիրուն աչքերի համար է արվում»: Ոչ, ռուսներն ունեն իրենց շահերը: Եվ ինչքան իրենք են մեզ այստեղ պետք, այդքան էլ մենք ենք իրենց այստեղ պետք:

Երբ խոսքը պետության և ազգի ճակատագրի մասին է, առնվազն շանտղություն է «փաստարկներ» բերելը, թե սա կամ նա խաղում է ժողովրդի հույզերի և վախերի հետ ու ցեղասպանությամբ է վախեցնում: Ընդամենը 100 տարի առաջ բնաջնջված ու հայրենազրկված ժողովուրդն իրավունք չունի իր բախտը հանձնել արտասահմանյան գործակալական ցանցի ձեռքը, որոնց միակ նպատակը իրենց տերերի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելն է: Իսկ այդ շահերը անզեն աչքերով էլ տեսանելի են` Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից: Իսկ թե դրանից հետո ինչ կլինի հայերի հետ, Քիպլինգի ասած «Մեծ խաղի» խաղադրույքների համատեքստում էական չէ, կարևորը` ռուսները չլինեն այս տարածաշրջանում, որպեսզի միջինասիական էներգոռեսուրսները Արևմուտք հոսեն այն պետություն-կորպորացիաների խողովակներով, որոնք ուզում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղել: Ու իրենք չեն պատրաստվում զորախմբով տարածաշրջան մտնել, իրենք տարածաշրջանը «հավատարմագրային կառավարման են հանձնելու» Թուրքիային: Սա է աշխարհաքաղաքական խաղի տրամաբանությունը, սա է ողջ ճշմարտությունը: Եվ այս գործի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել ու ծախսվում: Այդ փողերով կոնկրետ մարդկանց շրջանակ է աճեցվել ու դաստիարակվել ու հիմա դրանք վխտում են կառավարության ու պառլամենտի կաբինետներում:

Որպեսզի վտանգի աստիճանն ավելի հասկանալի լինի, պետք է ուշադրություն դարձնել մեկ շատ կարևոր հանգանքի վրա` Հարավային Կովկասում ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հայ և վրացի միասին վերցրած: Պատկերացնու՞մ եք` ի՞նչ է լինելու մեր վիճակը, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դոմինանտ օպերատոր լինի Թուրքիան` բնականաբար ենթաօպերատորի գործառույթները հանձնելով Ադրբեջանին: Առաջինը մենք ենք գնալու «կոմբայնի բերան», իսկ վրացիները կմնան «դեսերտի համար»: Եվ բավական է արդեն ճռճռան բառեր օգտագործել ու ինքիշխանություն հասկացությունը բառի բուն իմաստով չարաշահել: Եթե ունես թշնամական Թուրքիա, որի սահմանը պահելու համար չունես ոչ ռազմական, ոչ էլ տնտեսական համադրելի պոտենցիալ ու այդ գործը քո փոխարեն պետք է անի համադրելի ռազմական պոտենցիալ ունեցող քեզ դաշնակից ինչ-որ մեկը, ապա ինքնիշխանությունը բացարձականացնելն ուղղակի ծիծաղելի է: Ինքնիշխա՞ն ես, ինքնիշխանությունդ պատեհ-անպատեհ առիթով սրա-նրա աչքն ես մտցնու՞մ, ուրեմն գնա ու ինքդ ֆիզիկական անվտանգությունդ ապահովիր աշխարհի ամենագիշատիչ պետություններից մեկից` Թուրքիայից:

Ու չի կարելի մարդկանց ականջներին լափշա կախել` ասելով, թե «իսկ ո՞վ է ասում, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»: Իսկ ո՞վ կամ ինչը՞ խանգարեց, որ Թուրքիան, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, ներխուժի Կիպրոս, ներխուժի Իրաք, ներխուժի Սիրիա, հիմա արդեն Լիբիա: Իսկ գիտե՞ք, թե տարեկան թուրքական ռազմական ավիացիան քանի անգամ ու ինչ ծավալի մարտական բեռով է խախտում ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային սահմանները: Իսկ մեր օդային սահմաններն ինչու՞ չեն խախտում: Միայն չասեք, թե Հայաստանի ինքնիշխանությունն են հարգում կամ ասենք` հայկական ավիացիայից ու ՀՕՊ համակարգերից են վախենում: Չեն խախտում, որովեհտև մեր երկրում ռուսական ռազմական խմբավորում է կանգնած: Ցավոք, Հայաստանի ներկայիս ռեժիմն իր բնույթով հակառուս է: Այս մարդկանց տարիներով ռուսաֆոբիայով են ծրագրավորել, և իրենք չեն կարող ու չեն հրաժարվելու ռուսաֆոբիայի ծրագրային «սոֆթից»: Ու թեկուզ վախենում են, թեկուզ վախվորած քայլերով են «առաջ գնում», բայց ակնհայտ է` հակառուսականության միջավայրից պետական ապարատ տեղափոխվածները խնդիր ունեն լուծելու ու քայլ առ քայլ արժեզրկում են հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը:

ՀԱՊԿ վարկաբեկումից մինչև արտասահմանյան գործակալներով պետական ապարատը ողողել ու ռուսական զենքի բառիգությամբ զբաղվել, ամենակեղտոտ կոնվենցիաները վավերացնելու պատրաստակամությունից ու ռուսական ձեռնարկությունների վրա հարկային մարմիններով գրոհից մինչև 102-րդ ռազմաբազայի վերացման քննարկում... սրանք այն ձնծաղիկներն են, որ այս ռեժիմն արել է: Ու քանի դեռ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին չեն վստահում, ամեն բան միայն դեպի վատն է գնալու: Իսկ չեն վստահում, որովհետև անվստահելի է մարդը, ով ռուս պաշտոնյաների առաջ հրապարակավ «բալալայկա է նվագում», բայց իշխանության գալուց առաջ 2016-ի ապրիլյան պատերազմի համար պաշտոնական Մոսկվային էր մեղադրում, իշխանության գալուց առաջ տարիներով «արածում էր» սոռոսական անդաստաններում, իշխանության գալուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս էր հանում, իշխանության գալուց անմիջապես հետո վարկաբեկեց ՀԱՊԿ-ը, իշխանության գալուց հետո հարկային տեռոր սկսեց ռուսական ձեռնարկությունների դեմ, իշխանության գալուց հետո քոքված ռուսաֆոբների բանդային պետական ապարատում տեղավորեց...

Ձեր վրա վերցրեք, Դուք կվստահեի՞ք Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, խոսքերի՞ն կհավատայիք, թե՞ գործերին: Հետևությունը մեկն է. այս ռեժիմի օրոք հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն օրեցօր դեպի զրոյական վիճակի է ձգտելու` տարածաշրջանի դռները բացելով Թուրքիայի առաջ` հայոց նոր ցեղասպանության երաշխավորված հեռանկարով: Ուստի օր առաջ Նիկոլ Փաշինյանին իր գործակալան բանդայով հանդերձ պատմության գիրկն ուղարկել է պետք, օր առաջ այս ռեժիմը դեմոնտաժ անել է պետք: Ամեն օրը վնաս է, ամեն օրը ֆիզիկական անվտանգության խնդիր է առաջացնում:

Տեսանյութ

Միհրան Հակոբյան. Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը
Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ