Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը

Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը
31.07.2020 | 01:28

«Մի օր, 1971 թվա­կա­նին, գի­շեր­վա ժա­մը չոր­սին, Մի­նա­սը թա­կեց Մ. Սա­րյա­նի թան­գա­րա­նի պա­տու­հա­նը. «Սիրտս,- ա­սաց,- ան­հան­գիստ է, ա­րի մի րո­պեով մտ­նենք Վար­պե­տի մոտ. գու­ցե նրան այլևս չտես­նեմ...»։
Լռու­թյան մեջ մենք, ոտ­նա­թա­թե­րի վրա քայ­լե­լով, ծա­ծուկ մո­տե­ցանք նրա ան­կող­նուն։ Նույն վար­կյա­նին նա բա­ցեց աչ­քե­րը և քմ­ծի­ծա­ղով նա­յե­լով Մի­նա­սին` ա­սաց. «Ես, ինչ է, այդ­քան եր­կա՞ր եմ քնել»։ Իսկ հե­տո մա­տը պար­զեց ինձ ու ա­սաց. «Թան­գա­րա­նի զին­վոր»։ Սա­րյա­նի խոս­քերն էլ դար­ձան այս գր­քի խո­րա­գի­րը»։
Շա­հեն ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
«Նկա­րա­հա­վա­քի պատ­մու­թուն­ներ»

ՇՐ­ՋԱՊ­ՏՈՒՅՏ­ՆԵՐ «ՍԻ­ՐՈ ԵՎ ՀԱ­ՄԵ­ՐԱՇ­ԽՈՒ­ԹՅԱՆ» ՋՐԱ­ՓՈ­ՍԵ­ՐՈՒՄ
Ստորև կներ­կա­յաց­նեմ տիար Շա­հե­նի փա­ռա­պանծ, եր­բեմն, ի­հար­կե, ար­կա­ծախ­նդ­րա­կան, սա­կայն վերջ­նար­դյուն­քում նվի­րա­կան նկա­րա­հա­վաք­չու­թյան դր­վագ­նե­րը։ Այժմ հի­շե­ցում Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նին, ՀՀ ԱԺ մշա­կույ­թի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նին և ՀՀ ԿԳՄՍ մշա­կույ­թի գծով փոխ­նա­խա­րար տի­կին Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նին. ՀԽՍՀ-ի 70 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հայ ազ­գա­յին գի­տու­թյու­նը, ար­վես­տը, գրա­կա­նու­թյունն ու կեր­պար­վես­տը (նաև թատ­րոնն ու կի­նոն, ե­րաժշ­տար­վես­տը և այլն) հա­մաշ­խար­հա­յին ե­զերք­ներ էին նվա­ճում, զի խոր­հր­դա­յին ա­ռաջ­նորդ­նե­րը քաջ գի­տակ­ցում էին, որ հայ­կա­կան քա­ղա­քակր­թու­թյու­նը մուրճ ու ման­գա­ղի ստ­վեր­նե­րի տակ ա­պա­հով գո­յատևում էր, բայց անհ­րա­ժեշտ էր զարկ տալ հայ ազ­գա­յին մշա­կույ­թի զար­գաց­մա­նը, քան­զի հի­նա­վուրց լուս­նի տակ ո­չինչ հա­վերժ չէ, մնա­յուն է մշա­կույթն իր բազ­մա­նիստ գու­նե­ղու­թյամբ։ Բա­րի, ըն­դու­նում եմ, որ ԼՏՊ-ա­կան և «ռո­բա­սեր­ժա­կան» իշ­խա­նա­կա­լու­թյուն­նե­րի օ­րոք երկ­րի մշա­կույ­թը դե­գե­րում­նե­րի մեջ էր, «բռ­նա­դա­տում­նե­րի» էին են­թարկ­ված ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը։ ՀՀ ԳԱԱ-ն ֆի­նան­սա­պես թե­պետ ըն­կե­ցիկ վի­ճա­կում էր, այ­սու­հան­դերձ գոր­ծում էր, ապ­րում էր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քով։ Ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը փա­ռա­տո­ներ և ցու­ցա­հան­դես­ներ էին կազ­մա­կեր­պում, գրա­կան կյան­քը շն­չում-ար­տաշն­չում էր, թատ­րոն­նե­րի դռ­նե­րը բաց էին հան­դի­սա­տե­սի ա­ռաջ և այլն։
Ան­կաս­կած խայ­տա­ռակ վի­ճակ էր ար­ձան­նե­րի տե­ղադր­ման հար­ցում, սկս­վել էր թոք­մա­ջյա­նա­կան մղ­ձա­վան­ջը։ 20-րդ դա­րի 70-ա­կան­նե­րին աս­պա­րեզ ի­ջած Լևոն Թոք­մա­ջյա­նը, ո­րի գո­նե մի քա­նի տա­ղան­դա­վոր գոր­ծեր հիա­նա­լի լիաց­նում էին խոր­հր­դա­հայ կեր­պար­վես­տա­յին ի­րա­կա­նու­թյու­նը (օ­րի­նակ` Լև Տոլս­տո­յի կի­սանդ­րին հա­մա­նուն դպ­րո­ցի ա­ռաջ), ան­վե­րա­պա­հո­րեն իշ­խա­նա­կան պատ­վեր­նե­րին ի տուրք, ար­ձա­նա­գոր­ծա­կան հա­կամ­շա­կույ­թը դարձ­րեց ժա­մա­նա­կի ո­գին։ Հի­շենք թե­կուզ Գևորգ Չա­վու­շի (ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյան բնու­թագր­մամբ` «Քինգ Քոնգ»), Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի («Պլան­քյա­շը») և մյուս ար­ձան­նե­րի ա­հա­սար­սուռ հա­կա­գե­ղա­գի­տու­թյու­նը (Կա­րա­բա­լան և Վահ­րամ Փա­փա­զյա­նը Մոն­թե Մել­քո­նյա­նը և Քըրք Քր­քո­րյա­նը...)։
Հի­շե­ցի՞ք, հու­սամ, որ ա­յո։ Այժմ հու­շում եմ, որ մինչև 2018-ը հան­րա­պե­տու­թյու­նում նաև տե­ղադր­վել են բարձ­րար­վեստ քան­դակ­ներ և ար­ձան­ներ (Դա­վիթ Երևան­ցու «Սի­րո լռու­թյու­նը» Սի­րա­հար­նե­րի այ­գում, Գա­րե­գին Դավ­թյա­նի «Նան­սե­նը» Ա­բո­վյան փո­ղո­ցում, Տիգ­րան Ար­զու­մա­նյա­նի «Չի­լոն»` «Ա­ռա­գաստ» սր­ճա­րա­նի այ­գում, Է­մին Պետ­րո­սյա­նի «Օ­ֆե­լյա Համ­բար­ձու­մյա­նի» հու­շա­կո­թո­ղը` Կո­մի­տա­սի պան­թեո­նում, Գե­տիկ Բաղ­դա­սա­րյա­նի «Ներ­սես Աշ­տա­րա­կե­ցին» Աշ­տա­րա­կում և այլն, և այլն)։
Նաև հու­շում-հի­շեց­նում եմ, որ Թոք­մա­ջյա­նը, ա­յո՛, ընդ­գծ­ված բիրտ հա­կա­գե­ղար­վես­տա­կա­նու­թյամբ, այ­սու­հան­դերձ քան­դա­կել է հա­յոց պատ­մու­թյան և մշա­կույ­թի երևե­լի­նե­րին։ Այս­տեղ շր­ջա­նը գոց­վում է։

ՀՌ­ՉԱ­ԿԱ­ԳԻՐ
«Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» հե­ղա­փո­խու­թյան տիարք և տիկ­նայք շա­հա­ռու­ներ, Դուք ո­րո­շել եք Հայ­կա­կան աշ­խար­հի մայ­րա­քա­ղաք Երևա­նում տե­ղադ­րել 20-րդ դա­րի թիվ 1 (ծագ­մամբ ոչ թուրք) հա­կա­հայ, Մեծ ե­ղեռ­նի երդ­վյալ քա­րո­զիչ Մա­հաթ­մա Գան­դիի հու­շար­ձա­նը։ Տե­ղադ­րեք, ող­ջու­նում եմ ի խո­րոց սր­տի, սա­կայն սի­րա­հո­ժար ի­րա­զե­կում եմ, որ սույն հու­շար­ձա­նը, տե­ղադ­րու­մից 1 վայր­կյան անց, կդառ­նա «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րա­կան դամ­բա­րա­նը։ Ի դեպ, վե­րոն­շյալ հու­շար­ձա­նի բաց­մա­նը հու­շում եմ, հրա­վի­րեք, նախ, Մեհ­րի­բան խա­նու­մին, «Լի­դիա­նի» ծա­գու­մով թուրք բաժ­նե­տե­րե­րին և Աբ­դուլ Հա­մի­դի ծո­ռա­նը։ Ողջ լե­րուք։

ՅԱ­ՆԻ­ԿՅԱ­ՆԻ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՍԱ­ՐՅԱ­ՆԻՆ
Մի գար­նա­նա­յին ծաղ­կուն օր (Սա­րյա­նի սի­րած տար­վա ե­ղա­նա­կը) Գուր­գեն Յա­նի­կյան ա­նու­նով ան­ծա­նո­թը նա­մակ է գրում Սա­րյա­նին և ա­ռա­ջար­կում գնել «Արևե­լյան սե­նյա­կի ին­տե­րիեր» գոր­ծը, թվագր­ված 1917-ով։ Յա­նի­կյանն իր ա­րար­քը պատ­ճա­ռա­բա­նում է կնոջ հի­վան­դու­թյամբ և նրա բուժ­ման հա­մար կա­տար­վե­լիք անհ­րա­ժեշտ ծախ­սե­րով։ (Ի դեպ, Սա­րյա­նի վե­րոն­շյալ նկա­րը Յա­նի­կյա­նի տիկ­նոջ օ­ժի­տի մաս էր)։ Նա ա­վե­լաց­նում է իր նա­մա­կում, որ որ­պես հայ­րե­նա­սեր մե­կը չի կա­մե­նում Սա­րյա­նի կտա­վը վա­ճա­ռել օ­տար­նե­րին։ Տիար Շա­հե­նը դի­մում է Սփյուռ­քի հետ մշա­կու­թա­յին կա­պե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Վարդ­գես Հա­մա­զաս­պյա­նին և Վե­հա­փառ հայ­րա­պետ Վազ­գեն Ա­ռա­ջի­նին։ Խնդ­րան­քը նույնն էր. սփյուռ­քում գտ­նել հայ մե­ծա­հա­րուստ մե­կին, ո­րը չի վա­րա­նի և Սա­րյա­նի թան­գա­րա­նի հա­մար ձեռք կբե­րի նշյալ ինք­նա­տիպ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Ե՛վ Վե­հա­փա­ռը, և՛ Կո­մի­տեի նա­խա­գա­հը հա­մա­ձայ­նում են։ Ի դեպ, տիար Յա­նի­կյա­նը Սա­րյա­նի գոր­ծի հա­մար բա­վա­կա­նին մեծ գու­մար էր պա­հան­ջում` 10 հա­զար դո­լար։ Շա­հեն Խա­չատ­րյա­նը, նկա­րա­հա­վա­քի այս անն­կուն աս­պե­տը հու­զում­նա­լից սպաս­ման բո­վում էր։ Բայց շա­բա­թը բա­րե­բախ­տո­րեն շր­ջան­ցում է ուր­բա­թին, նկա­րը ձեռ­քին Սա­րյա­նի տուն-թան­գա­րան է այ­ցե­լում Գուր­գեն Յա­նի­կյա­նը, «Արևե­լյան սե­նյա­կի ին­տե­րիե­րը» նվի­րում է տուն-թան­գա­րա­նին և պատ­ճա­ռա­բա­նում է ա­րար­քը. «Ամ­բողջ կյան­քում չեմ հան­դուր­ժել հա­րուստ­նե­րին։ Ինչ­պե՞ս կա­րող էի թույլ տալ, որ ինձ պատ­կա­նող նկա­րը մեկ ու­րի­շը նվի­րեր հայ­րե­նի­քիս»։ Այս դեպ­քից ա­միս­ներ անց աշ­խար­հը ճա­նա­չեց Յա­նի­կյա­նին։ Կա­լի­ֆոռ­նիա­յի Սան­տա Բար­բա­րա քա­ղա­քում 78-ա­մյա այ­րը գն­դա­կա­հա­րեց Թուր­քիա­յի հյու­պա­տո­սին։ Գուր­գեն Յա­նի­կյա­նը Մեծ ե­ղեռ­նի ժա­մա­նակ կորց­րել էր ըն­տա­նի­քը և 25 ազ­գա­կից­նե­րին։
Եվ ա­հա ա­ռա­ջարկս տի­կին Ն. Խա­չա­տու­րյա­նին, տիարք Հ. Մա­րու­թյա­նին և Մ. Հայ­րա­պե­տյա­նին` ցան­կա­ցած գնով (զո­րօ­րի­նակ հա­ցա­դու­լի նս­տե­լով կամ էլ «Հաղ­թա­նակ» կամր­ջից վար նետ­վե­լու սպառ­նա­լի­քով) չե­ղար­կեք Մ. Գան­դիի հու­շար­ձա­նի տե­ղադ­րու­մը, միա­ժա­մա­նակ հայ­տա­րա­րեք հա­մազ­գա­յին դրա­մա­հա­վաք և մր­ցույթ ու Հայ­կա­կան աշ­խար­հի մայ­րա­քա­ղաք Երևա­նում (այն­տեղ, ուր շփո­թա­հար մտադր­վել եք տե­ղադ­րել սույն հու­շար­ձա­նը) տե­ղադ­րեք Գուր­գեն Յան­կյա­նի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղը։
Եվ կշա­հեք, չկաս­կա­ծեք։

ՁԵՌՔ ՁԵՌ­ՔԻ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀԵՏ
Այս պատ­մու­թյու­նը մի ան­գամ հի­շել եմ, ար­ժե վե­ր­հի­շել, զի կա­պը ներ­կա հրա­պա­րակ­ման հետ ան­մի­ջա­կան է։ Շա­հեն Խա­չատ­րյա­նը մի ան­գամ (նման դիպ­ված­նե­րը ան­հա­մար էին նրա կյան­քում) հան­դի­պում է Կիևի ռու­սա­կան ար­վես­տի թան­գա­րա­նի փոխտ­նօ­րեն Էմ­մա Բա­բաևա­յին։ Բա­բաևան շշն­ջում է Շա­հե­նի ա­կան­ջին, որ իր վերևի հար­կի հարևա­նու­հի, ա­կա­դե­մի­կո­սի այ­րի Զո­յա Սկ­րիպ­նիկն ու­նի Այ­վա­զովս­կու մի անն­ման կտավ։ Բարձ­րա­նում են վեր, դի­տում են ծո­վան­կար­չու­թյան ար­քա­յի «Փո­թո­րիկ» գոր­ծը` թվագր­ված 1872-ով։ Բուն հայ­կա­կան հե­ռա­տե­սու­թյամբ Շ. Խա­չատ­րյա­նը տի­կին Սկ­րիպ­նի­կին և նրա դս­տե­րը հրա­վի­րում է Հա­յաս­տան, ծա­նո­թաց­նում է Այ­վա­զովս­կու նախ­նյաց հայ­րե­նի­քի տե­սար­ժան վայ­րե­րին (հաս­կա­նա­լի է, որ հի­շար­ժան պատ­մու­թյուն­նե­րը հա­մալ­րում է կո­նյա­կով և իշ­խա­նով), և, ի վեր­ջո, ո­րո­շում են նկա­րի գի­նը։ Գնա­հատ­ման պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը 10 հա­զար ռուբ­լուց ա­վե­լի գու­մար չի պատ­րաստ­վում տա­լու։ Տիար Շա­հե­նը գնա­հա­տե­լով պատ­մա­կան պա­հի լր­ջու­թյու­նը, զան­գա­հա­րում է ՀԿԿ կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Կա­րեն Դե­միր­ճյա­նին և ներ­կա­յաց­նում է խն­դի­րը, ա­սե­լով. «Ե­թե ու­զում եք ֆան­տաս­տիկ գե­ղեց­կու­թյուն տես­նել, ե­կեք»։ Տա­սը րո­պե անց Կա­րեն Դե­միր­ճյա­նը հյու­րըն­կալ­վում է Սա­րյա­նի տուն-թան­գա­րա­նի տնօ­րեն Շա­հեն Խա­չատ­րյա­նին, հիա­նում է Այ­վա­զովս­կու հեր­թա­կան գլուխ­գոր­ծո­ցով և ժպ­տա­լով ա­սում. «Հինգ հա­զա­րը գրան­ցեք իմ հաշ­վին»։ «Փո­թո­րի­կը» հայ­տն­վում է Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում։ Կա­րեն Սե­րո­բի­չի «իմ հաշ­վի­նը» ՀԽՍՀ գան­ձա­րանն էր։

ԲԵՌ­ՆԱ­ՏԱ­ՐԸ` ԱՌ­ՀԱՎԱՏ­ՉՅԱ
Ա­հա մի պատ­մա­կան ակ­նարկ, ո­րը կա­րող է զար­մաց­նել, գու­ցե ան­գամ խիստ զայ­րաց­նել մշա­կույ­թի և կեր­պար­վես­տի ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նող ներ­կա կա­ռա­վա­րիչ­նե­րին։ Ակ­նար­կի հե­ղի­նա­կը, կռա­հե­ցիք ան­շուշտ, տիար Շա­հենն է։ «Հետզ­հե­տե իմ մեջ հա­սու­նա­ցավ Այ­վա­զովս­կու թե­մա­նե­րով պատ­կեր­նե­րի ցու­ցա­հան­դես կազ­մա­կեր­պե­լու պա­հան­ջը, թե­կուզ և որ­պես ե­րախ­տա­գի­տու­թյան դրսևո­րում, քա­նի որ հենց նա էր կան­խո­րո­շել իմ ու­ղին ար­վես­տում։ Նա­մակ­ներ գրե­ցի այն թան­գա­րան­նե­րի տնօ­րեն­նե­րին, ուր կա­յին հա­մա­պա­տաս­խան նյու­թեր, ստա­ցա նրանց հա­մա­ձայ­նու­թյունն ու գնա­ցի... ան­տա­ռա­յին ու փայ­տամ­շակ­ման ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րար Ալ­բերտ Ստե­փա­նյա­նի մոտ։ Նրա սե­նյա­կում խոր­հր­դակ­ցու­թյուն էր։ Դու­ռը կի­սա­բաց էր. տես­նե­լով ինձ, ինչ­պես հե­տո ի­մա­ցա, ա­սել էր. «Հի­մա ներս կգա մի մարդ, կխնդ­րի ինչ-որ բան, բայց ո՛չ իր հա­մար»։ Ներս կան­չեց. «Ինձ մի մե­քե­նա է պետք, որ­պես­զի Երևան բե­րեմ Այ­վա­զովս­կու հայ­կա­կան նկար­նե­րը»։ «Մեկ ժա­մից դի­մեք այ­սինչ գոր­ծա­րա­նի տնօ­րե­նին»։ Ա­ռա­վո­տյան Սա­րյա­նի թան­գա­րա­նի առջև կանգ­նած էր փակ բեռ­նա­տա­րը, և ես ու վա­րոր­դը ճա­նա­պարհ ըն­կանք։ Մա­խաչ­կա­լա, Գրոզ­նի, Ստավ­րո­պոլ, Ռոս­տով, Թեո­դո­սիա. ա­մեն տեղ վերց­նում էինք նկար­նե­րը ու շա­րու­նա­կում ճա­նա­պար­հը»։
Ար­դյոք ՀՀ ԿԳՄՍ-ն գի­տե՞, թե ինչ բան է, առ­հա­սա­րակ, նկա­րա­հա­վա­քը։ Իսկ, կնե­րեք, դուք տե­ղյա՞կ եք խոր­հր­դա­յին շր­ջա­նում Հա­յաս­տա­նում լայն տա­րա­ծում գտած «Շր­ջիկ» ցու­ցա­հան­դե­սից, ո­րը նա­խա­դեպ չու­ներ, և ո­րի կն­քա­հայրն էր նշա­նա­վոր գե­ղան­կա­րիչ Գաբ­րիել Գյուր­ջյա­նը։
Ար­դյոք կա՞ նման մի բեռ­նա­տար ՀՀ ԿԳՄՍ-ի ավ­տոտն­տե­սու­թյու­նում։ Կաս­կա­ծում եմ։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 14323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ