Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը. Նվագախումբը խոստանում է հագեցած տարի (տեսանյութ)

Մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը. Նվագախումբը խոստանում է հագեցած տարի (տեսանյութ)
16.09.2020 | 21:31

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը։ Նվագախումբը երաժշտասերներին խոստանում է հագեցած երաժշտական տարի՝ համերգներ‚ փառատոներ‚ հատուկ նախագծեր‚ անվանի մենակատարների ելույթներ։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ աշխարհում և Հայաստանում դեռևս առկա համավարակային իրավիճակի բերումով 2020-2021 համերգաշրջանը գուցե ընթանա ոչ սովորական հունով‚ բայց այդ հունը երաժիշտն ու հանդիսատեսը կբացեն միասին։ «2020 թվականին երաժշտասերների հետ անմիջական շփման բացակայության ու բազմաթիվ այլ խոչընդոտների պայմաններում անգամ մեր նվագախումբը փորձեց երաժշտությունը վերադարձնել բեմ։ Դա մեզ հաջողվեց ու ոգևորեց անել ավելին։ Այս ոգևորությունն ու մեր աշխատանքի վրա անշեղ սևեռումն են մեզ հույս ներշնչում‚ որ նոր համերգաշրջանում ևս կհաջողենք մեր բոլոր մտահղացումներում ու ծրագրերում՝ մեր երևակայության զինանոցի բոլոր միջոցներով բարձրարվեստ երաժշտությունը հասցնելով մեր ունկնդրին»‚- ասում է Սերգեյ Սմբատյանը։
Մեկնարկային երեկոյի ընթացքում հնչեցին երեք հատված Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանի բացման համերգը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ