Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՍԴ-ում նախագահ չեն կարողանում ընտրել

ՍԴ-ում նախագահ չեն կարողանում ընտրել
24.09.2020 | 22:43

Երկրորդ օրն է՝ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրության նիստը։ Դատավորներն այսօր էլ մինչև օրվա առաջին կես քննարկել են նիստը լրատվամիջոցների համար դռնբաց անցկացնելու հարցը։ Նիստի մեկնարկից երկու ժամ անց դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին փոխանցեց, որ դեռ չեն հասել ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։

«Կարծես մոտենում ենք հարցի քննարկման ավարտական փուլին, թե ինչ արդյունք կլինի, չեմ ուզում ենթադրություններ անել», - նշեց Շաթիրյանը:
Լրագրողների հարցին, թե օրակարգում այլ կազմակերպչական հարցեր կա՞ն, դատավորը պատասխանեց. «Կարծում եմ այնուհետև արդեն անցում կկատարվի թեկնածուների առաջադրմանը»: Էդգար Շաթիրյանը վստահեցրեց՝ օրվա երկրորդ կեսին քննարկվելու է գլխավոր հարցը՝ նախագահի ընտրությունը։ Թեկնածուների մասին որևէ տեղեկություն չհայտնեց: Ասաց, որ անունները հայտնի կլինեն նիստի ընթացքում, երբ թեկնածուները առաջադրվեն։


Մինչ պաշտոնական առաջադրումը մամուլում գրվել է Երվանդ Խունդկարյանի և Արման Դիլանյանի թեկնածության մասին։ Ըստ հրապարակումների, Խունդկարյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանում միանշանակ չի ընդունվել, և որպես այլընտրանք համարվում է Արման Դիլանյանը։ 9 դատավորներն էլ մասնակցում են այսօրվա նիստին: ՍԴ նախագահ ընտրելու համար 5 քվեն բավարար է:

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ