«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱԳՆ. Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը

ԱԳՆ. Հիմնովին հերքում ենք ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը
29.09.2020 | 13:34

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ։ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի ՊՆ-ի Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:


Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ