Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ավե­լի վտան­գա­վոր բան է տե­ղի ու­նե­նում

Ավե­լի վտան­գա­վոր բան է տե­ղի ու­նե­նում
30.10.2020 | 00:07

Այն, որ Ղա­րա­բա­ղյան ճա­կա­տում ո­րոշ­վում է Մեր­ձա­վոր Արևել­քի ա­պա­գա վե­րա­դա­սա­վո­րու­թյան հար­ցը, բո­լորն են հաս­կա­նում: Եվ որ այդ­պես էլ չհաս­տատ­վող հրա­դա­դա­րը ա­ռանձ­նա­պես չան­հան­գս­տաց­րեց Պոմ­պեո­յին ու մի քա­նի օր հե­տո ընտ­րու­թյուն­նե­րի գնա­ցող Թրամ­փին (ո­րը, ի դեպ, նաև շնոր­հա­վո­րել էր կող­մե­րին` հրա­դա­դա­րի «հաս­տատ­ման» հա­մար), ինք­նին հաս­կա­նա­լի է, ո­րով­հետև Ղա­րա­բա­ղը լո­կա­ցիա և պա­տու­հան է դեպ Ի­րան` մի կող­մից, մյուս կող­մից` Ռու­սաս­տա­նը տա­րա­ծաշր­ջա­նից հա­նե­լու «մի­ջանցք»: ՈՒս­տի Նա­հանգ­նե­րը, որ Հա­յաս­տա­նում Սո­րո­սով «ընտ­րեց» հար­կա­վոր իշ­խա­նու­թյուն` հատ­կա­պես այս օ­րե­րի հա­մար, ան­հան­գս­տա­նա­լու ո­չինչ չու­նի, ե­թե չա­սենք` հա­կա­ռա­կը, գոր­ծըն­թաց­նե­րը իր սր­տով են, և ա­մե­նա­մեծ շա­հա­ռուն հենց ինքն է այս մեծ խա­ղում:


Բանն այն է, որ իր կող­մից վե­րահս­կո­ղու­թյան տակ ա­ռած տա­րածք­նե­րում Ադր­բե­ջա­նը` Թուր­քիա­յի թա­թով, ա­հա­բե­կիչ­նե­րի խմ­բա­վո­րում­ներ է տե­ղա­կա­յում, ինչն ամ­բող­ջո­վին փո­խում է ոչ միայն Ղա­րա­բա­ղի, այլև տա­րա­ծաշր­ջա­նի ողջ «լանդ­շաֆ­տը», ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նի մա­սով: Այս մեծ խա­ղում ա­զե­րա-թուր­քա­կան մար­դա­կեր ոհ­մա­կը փա­թե­թով լու­ծում է մի շարք հար­ցեր. պան­թուր­քիս­տա­կան, Ղա­րա­բա­ղյան գրա­վյալ տա­րածք­նե­րի մի մա­սի վե­րա­դար­ձի, Ի­րա­նի նկատ­մամբ ա­հա­բեկ­չա­կան լո­կա­ցիա­յի, որն ա­պա­գա­յում, երբ ա­մե­րի­կյան և իս­րա­յե­լա­կան վար­չա­կազ­մը կո­րո­շի, որ հա­սել է Ի­րա­նի¬ «ժա­մը», Թուր­քիա­ն կր­կին կդարձ­նի կենտ­րո­նա­կան խա­ղա­ցող, ա­պա և` Ղա­րա­բա­ղյան ռանդևուով Թուր­քիան «առևտուր» կա­րող է ա­նել Ռու­սաս­տա­նի հետ` Սի­րիա­յում: Ին­չը ար­դեն սկ­սել է:
ՈՒս­տի զար­մա­նալ պետք չէ, որ Պոմ­պեոն ու Թրամ­փը, ի տար­բե­րու­թյուն Պու­տի­նի և Մակ­րո­նի, չեն ան­հան­գս­տա­նում հրա­դա­դա­րի հա­մար: Փոքր-ինչ ան­հան­գիստ է Ա­լիևը, ո­րով­հետև հյու­ծող պա­տե­րազ­մը, ո­րը դաշ­տա­վայ­րից «մտել» է ար­դեն լեռ­նա­յին ու ան­տա­ռա­յին տա­րածք­ներ, և հայ­կա­կա­ն կող­մի վե­րա­դա­սա­վոր­վե­լու, վե­րա­կազ­մա­կերպ­վե­լու շնոր­հիվ «կանգ» է պար­տադ­րում Իս­րա­յե­լի-Թուր­քիա­յի-ա­հա­բե­կիչ­նե­րի հզոր ա­ջակ­ցու­թյունն ու­նե­ցող Ադր­բե­ջա­նին, հնա­րա­վոր է շր­ջա­դար­ձա­յին պա­հեր ու­նե­նա, և վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րը (ո­րոն­ցից մե­կի մա­սին հի­շա­տակ­վեց նա­խորդ օ­րը), կր­կին հայ­տն­վեն հայ­կա­կան վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո:


Ի դեպ, սա իս­կա­պես շատ է վա­խեց­նում Ադր­բե­ջա­նի Իլ­հա­մին, և բա­ցի թր­քա­կան խո­րա­ման­կու­թյու­նից, որ ներ­կա գտն­վի բո­լոր հան­դի­պում­նե­րին, հա­մա­ձայ­նի հրա­դա­դա­րի, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րիի հետ, նաև վախն է խո­սում նրա մեջ` վեր­ջա­պես ձեռք բե­րած ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար: ՈՒս­տի վեր­ջինս ա­ռաջ է քա­շում իր «ճա­նա­պար­հա­յին ռո­ման­տիկ քար­տե­զը»` Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի աս­տա­ռով, թե շր­ջան­նե­րի հետ­վե­րա­դար­ձի ա­ռա­ջին փուլն ար­դեն ա­վարտ­վել է, հեր­թը Լա­չի­նինն ու Քել­բա­ջա­րինն է: Աբ­սուրդ: Այ­նու­հան­դերձ, պետք է ար­ձա­նագ­րենք, որ ա­յո, հայ ժո­ղովր­դի թշ­նա­մին (ինչ­պես ժա­մա­նա­կին ար­ձա­նագ­րել է ՀՀ նա­խա­գահ­նե­րից մե­կը) ա­ռա­ջին հեր­թին ոչ թե թուրքն ու ադր­բե­ջան­ցին են, այլ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, ո­րի լուռ հա­մա­ձայ­նու­թյան ու գոր­ծուն քայ­լե­րի պա­կա­սի պատ­ճա­ռով է տե­ղի ու­նե­նում այս ա­մե­նը` Ստե­փա­նա­կեր­տի ծնն­դա­տան, հի­վան­դա­նո­ցի, Շու­շիի ե­կե­ղե­ցու ռմ­բա­կո­ծում…


Բո­լոր դեպ­քե­րում հա­յաս­տա­նյան ներ­քին ի­րա­վի­ճակն էլ լա­վա­գույն­նե­րից չէ: Չենք անդ­րա­դառ­նա­լու այս խնդ­րին, պահ­պա­նե­լու ենք ընդ­դի­մա­դիր­նե­րիս կող­մից հայ­տա­րար­ված մո­րա­տո­րիու­մը` ար­ձա­նագր­մամբ, եր­բեք օր­վա իշ­խո­ղը հո­ժա­րա­կամ հրա­ժա­րա­կան չի տա, մա­նա­վանդ որ ա­ռա­քե­լու­թյամբ է այդ ա­թո­ռին «հան­գր­վա­նել» (այս մա­սին շատ ենք խո­սել, ու հաղ­թա­նա­կից հե­տո դեռ ա­սե­լիք ու­նենք): Սա­կայն կա գե­րա­գույն խն­դիր. բո­լոր դեպ­քե­րում, ա­յո, հյու­ծիչ այս պա­տե­րազ­մը դեռ եր­կար է շա­րու­նակ­վե­լու (մինչև «մի­ջազ­գա­յին» ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րը վե­րա­դա­սա­վոր­վեն այս ա­մե­նի շուրջ, ԱՄՆ ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք նույն­պես եր­կար են տևե­լու, ա­վարտ­վեն): Բո­լոր դեպ­քե­րում ըն­թա­նում են դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծըն­թաց­ներ, բա­նակ­ցու­թյուն­ներ: Մեզ օ­դի-ջրի նման անհ­րա­ժեշտ է կո­լե­գիալ մար­մին, «ու­ղե­ղա­յին կենտ­րոն»` բա­նակ­ցու­թյուն­նե­րում ա­մեն դե­տա­լը հաշ­վարկ­ված, մա­թե­մա­տի­կա­կան ճշգր­տու­թյամբ սե­ղա­նին դնե­լու հա­մար (վի­ճա­կը մեզ հա­մար իս­կա­պես բար­դա­գույն է): Ա­վե­լին` պետք է գտ­նել մե­խա­նիզմ, ին­չու ոչ, ի­րա­վա­կան, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հայ­կա­կան կող­մը ներ­կա­յաց­նի ա­վե­լի պատ­րաստ­ված, փոր­ձա­ռու, դի­վա­նա­գի­տա­կան նր­բու­թյուն­նե­րին տի­րա­պե­տող «աք­սա­կալ» (որ­քան էլ այդ թի­մում պն­դում են, որ «ճա­շը ե­փո­ղը պետք է ճա­շի մա­սին մտա­ծի». ի դեպ դա ան­թույ­լատ­րե­լի մո­տե­ցում է):
Ազգ-էթ­նո­սի հա­սու­նու­թյու­նը այդ ժա­մա­նակ է դրսևոր­վում: Չնա­յած հաս­կա­նա­լի է նաև, որ օր­վա իշ­խո­ղը այլ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ ու­նի:
Ի­զու՜ր:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 5799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ