Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մտավորականներն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին նամակ հանձնեցին

Մտավորականներն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին նամակ հանձնեցին
01.12.2020 | 22:54

Արվեստագետների՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։ Մտավորականները նշում են, որ իրենք քաղաքական պահանջներ չեն ներկայացնում, քանի որ ՀՀ-ում իշխանություն չկա, որը կզբաղվի գերիների ու անհետ կորածների հարցերով, իրենք ստիպված դիմում են միջազգային կառույցների, այդ թվում դեսպանատների օգնությանը։

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ