Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­պա­րան» Ռազ­միկն ու Լյո­վա Խա­չատ­ր­յա­նը՝ Նի­կո­լի մո­լի պաշտ­պան­ներ

«Ա­պա­րան» Ռազ­միկն ու Լյո­վա Խա­չատ­ր­յա­նը՝ Նի­կո­լի մո­լի պաշտ­պան­ներ
11.12.2020 | 01:48

Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի մաս­նա­կից, «Ա­պա­րան» ջո­կա­տի հրա­մա­նա­տար Ռազ­միկ Պետ­րո­սյա­նը, որ պա­տե­րազ­մի օ­րե­րին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձե­ռամբ Ա­րա­գա­ծոտ­նի փոխ­մարզ­պետ դար­ձավ, այժմ լծ­վել է հող հանձ­նող­նե­րի իշ­խա­նու­թյա­նը սա­տա­րե­լու գոր­ծին: Օ­րեր ա­ռաջ նա իր հայ­րե­նի Ա­պա­րա­նում ի պաշտ­պա­նու­թյուն Փա­շի­նյա­նի հա­վաք էր կազ­մա­կեր­պել, ո­րին հա­զիվ 40 մարդ էր մաս­նակ­ցում: Հի­շեց­նենք, որ մոտ մեկ ա­միս ա­ռաջ էլ՝ նո­յեմ­բե­րի 18-ին, նա ա­ռաջ­նոր­դում էր «սահ­մա­նից նոր ի­ջած­նե­րի» ու «հա­նուն Նի­կո­լի» Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի մոտ 20-հո­գա­նոց հա­վա­քը:

«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ օ­րերս Ա­պա­րա­նում կազ­մա­կերպ­ված ցույ­ցի մաս­նա­կից­նե­րը հիմ­նա­կա­նում Պետ­րո­սյա­նի և ԲՀԿ-ա­կան նախ­կին պատ­գա­մա­վոր Լյո­վա Խա­չատ­րյա­նի աշ­խա­տող­ներն են ե­ղել: Ա­պա­րան­ցի­նե­րից մե­կը մեզ հետ զրույ­ցում զար­մա­ցած հարց էր տա­լիս՝ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ կռ­ված մար­դը սկ­սեց հան­կարծ պա­տե­րազ­մում պարտ­ված Նի­կո­լին պաշտ­պա­նել. «Ախր գի­տեմ՝ Պետ­րո­սյա­նը ե­ղել է Օ­մա­րի լեռ­նե­րում, իր զի­նա­կից­նե­րի հետ զեն­քը ձեռ­քից ցած չի դրել, հի­մա ի՞նչ է պա­տա­հել, որ Նի­կոլ է պաշտ­պա­նում: Ա­պա­րա­նում ամ­բողջ օ­րը նրա գովքն է ա­նում, մարդ­կանց հա­մո­զում՝ չգ­նալ ցույ­ցե­րի: Ի­րոք չեմ հաս­կա­նում՝ ի՞նչն է նրան այդ­պես կու­րաց­րել: Են­թադ­րում եմ, որ Փա­շի­նյա­նը Պետ­րո­սյա­նին հոր­դո­րել է հօ­գուտ ի­րեն աշ­խա­տել, ին­չի դի­մաց նրան, գու­ցե, մարզ­պետ նշա­նա­կի: Ռազ­միկ Պետ­րո­սյանն Ա­պա­րա­նում գա­զալ­ցա­կա­յան ու­նի, հենց դրա աշ­խա­տա­կից­նե­րին էլ ստի­պե­լով բե­րում է ցույ­ցե­րի»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:


Գրե­թե նույն սցե­նա­րով մարդ­կանց «Նի­կոլ, վար­չա­պետ» վան­կար­կե­լու է տա­նում ԲՀԿ-ա­կան Լյո­վա Խա­չատ­րյա­նը: Նա էլ իր այ­գի­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րին է «հա­նուն Նի­կո­լի» ցույ­ցե­րի տա­նում. «Ինչ խոսք, Ա­պա­րա­նում շր­ջա­պատ ու­նի, ընտ­րու­թյուն­նե­րին էլ միշտ ձայն է ա­պա­հո­վել ԲՀԿ-ի հա­մար, այժմ սա­կայն փո­խել է քա­ղա­քա­կան կուրսն ու սկ­սել է Նի­կոլ գո­վեր­գել: Խա­չատ­րյա­նը դեռևս 2018-ի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ էր մո­լի ՔՊ-ա­կան դար­ձել, իշ­խող թի­մի հա­մար էր աշ­խա­տում»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ