Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանն իրավունք ունի մեկ մարդու կալանավորելու հրահանգ տալ

Փաշինյանն իրավունք ունի մեկ մարդու կալանավորելու հրահանգ տալ
23.12.2020 | 17:52

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի ծրագրերից և միևնույն ժամանակ այս պահին բզկտում է Սյունիքն ու տալիս թշնամուն։ Ավելին, վրեժխնդիր լինում նաև այն համայնքապետերից, որոնք չթողեցին, որ նա Սյունիքի իրենց համայնքները մտնի։ Գորիսի, Քաջարանի քաղաքապետերին կալանավորելու ողջ նպատակը նրանցից վրեժխնդիր լինելն է։ Այսպես որ շարունակվի, հաջորդը Սիսիանի հոգևոր հովիվն է լինելու։ Փաշինյանի մեթոդներին լավ ծանոթ լինելով, կարելի է չկասկածել, որ նրա վրա էլ մի շինծու գործ կկարեն։ Առավել ևս, որ ողջ հոգևոր դասը նրան մերժում է, բա մեկից «մուռը» չհանի՞։


Սակայն Փաշինյանը պետք է ամբողջ օրը կալանավորելու հրամաներ արձակի, որովհետև ժամ-ժամ ավելանում են այն մարդիկ, որոնք մերժում են ու ամենավերջին ձևով հայհոյում ու պիտակավորում են նրան։ Իսկ ողջ ազգին դժվար է կալանավորել, մնում է ավելի ճիշտ տարբերակը։


Որպեսզի բոլորին անհեթեթ մեղադրանքներով բերման չենթարկեն քննչական կոմիտե, դատարններին չծանրաբեռնեն ու վերջում էլ ստիպված այդ մարդկանց բաց թողնեն, պետք է ծանր հանցանքների համար ձերբակալել մեկ մարդու և այդ մեկն ինքն է։ Հաստատապես համ հազար ու մի հոդված կա, որը վերաբերում է իրեն, համ պետական դավաճանության հազար ու մի քայլեր, համ էլ երկիրը կազատվի պատանդի կարգավիճակից։ Մնում է միայն մի իրիկնամուտ, օղու դատարկ շշեր, խելագարված ուղիղ եթեր ու ճղճոցով սեփական կալանավորման մասին աչքալուսանք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ