Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Սերժ Սարգսյանը սովոր չէ բողոքել

    Սերժ Սարգսյանը սովոր չէ բողոքել

    31.01.2014| 12:53
    Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Պրահայում: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին` կապված Հայաստանի` Մաքսային միության հետ անդամակցության և ԵՄ-ի հետ համագործակցության շարունակության մասին:
  • Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում

    Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում

    31.01.2014| 12:51
    «Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը»:
  • Հայաստանի և Չեխիայի միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին

    Հայաստանի և Չեխիայի միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին

    31.01.2014| 12:49
    Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հանդիպումից հետո համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր ստորագրվեցին:
  • Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարները հանդիպեցին

    Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարները հանդիպեցին

    31.01.2014| 12:46
    Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունվետ ու հեռանկարային:
  • Եվրոպան պատրաստ է  բուժել վիրավոր մայդանցիներին

    Եվրոպան պատրաստ է բուժել վիրավոր մայդանցիներին

    31.01.2014| 12:38
    Ազգային դիմադրության շտաբի պարետ Ստեպան Կուբիվը zn.ua-ին ասել է, թե այս պահին եվրոպական մի քանի երկրների կառավարություններ առաջարկել են ընդունել այն հիվանդ ցուցարարներին, ովքեր արագ և որակյալ բուժման կարիք են զգում:
  • ԱՄՆ-ը պահանջում է վերսկսել բանակցությունները

    ԱՄՆ-ը պահանջում է վերսկսել բանակցությունները

    31.01.2014| 12:37
    Չնայած իր առողջական վիճակին Վիկտոր Յանուկովիչը պետք է շարունակի բանակցություններն ընդդիմության հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին: «Մենք շարունակում ենք կոչ անել նախագահ Յանուկովիչին, չնայած գտնվում է տանը, աշխատել ընդդիմության հետ խաղաղ կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերի ձևավորման համար»,- ասել է Փսակին: Նա նշել է, թե Յանուկովիչը գիտե ինչ քայլեր են անհրաժեշտ. «Այդ քայլերն ուրվագծվել էին: Ես դրանք նշել եմ մի քանի անգամ, բնականաբար, փոխնախագահ Բայդենն է դրանք ուրվագծել: Մենք հեռախոսային խոսակցությունների ժամանակ ասել ենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ»:
  • Ինչու չենք օգտվում միջպետական պայմանագրից

    Ինչու չենք օգտվում միջպետական պայմանագրից

    31.01.2014| 12:31
    Ես չեմ ուզում քննարկել հայ-ռուսական միջպետական պայմանագրի կարևորության և ոչ կարևորության հարցը: Ես ուզում եմ հասկանալ մի բան. եթե մենք 49 տարով պայմանագիր ենք կնքել մի երկրի հետ, որը պարտավորվել է մեզ հետ, պաշտպանել մեր պետական սահմանները, ապա մեր չքնաղ ղեկավարությունը ինչո՞ւ չի կիրառում կամ կյանքի չի կոչում այդ պայմանագրի իրական կիրառումը:
  • Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության դեմ

    Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության դեմ

    31.01.2014| 12:26
    Ըստ «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ երկու տասնյակից ավելի չեխահայեր երեկ Չեխիայի նախագահական նստավայրի մոտ ցույցի էին դուրս եկել, իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցությանն ու Հայաստանի նախագահին։ Հայտնի է, որ այսօր Չեխիայի նախագահի հետ հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
  • Մոսկվայի կինոյի դպրոցը բացում է ինտենսիվ կուրսեր

    Մոսկվայի կինոյի դպրոցը բացում է ինտենսիվ կուրսեր

    30.01.2014| 17:58
    Մոսկվայի կինոյի դպրոցը սկսում է կինոյի ամենամյա դասընթացներ, որոնք նվիրված կլինեն ժամանակակից կինոյին և նրա վերջին տենդենցներին: Կուրսերը նախապատրաստված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Դանիայի, Իրանի, Ֆիլիպինների մշակութային կենտրոնների և դեսպանատների հետ համագործակցության արդյունքում:
  • «Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»

    «Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»

    30.01.2014| 16:42
    Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, քաղաքաագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, «Բաքուփոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն, Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովը: