Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • «Կայարանը»  ներկայացնում է բացառապես արձակ գործեր

    «Կայարանը» ներկայացնում է բացառապես արձակ գործեր

    20.07.2013| 12:42
    Լույս է տեսել արձակագիրների «Կայարան» գրական ակումբի համանուն տարեգիրքը: «Կայարան» ակումբը գործում է 2012-ից:Ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեգիրքը ներառում է բացառապես արձակ գործեր` պատմվածքներ, վիպակ, էսսեներ, թարգմանություններ, առանձին բաժնով ներկայացված են նաև երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Տարեգրքի հրատարակմանը բացառապես աջակցում է «էդիթՊրինտ» հրատարակչությունը:
  • «Տետր Alpha»

    «Տետր Alpha»

    19.07.2013| 23:21
    Հուլիսի 19–ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ուեցավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «Տետր Alpha> գրքի շնորհանդեսը:
  • «Ոտքի, Պերճ Զեյթունցյանն է գալիս…ապագայից»

    «Ոտքի, Պերճ Զեյթունցյանն է գալիս…ապագայից»

    19.07.2013| 16:28
    այ անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ 75 տարեկան է: «Զեյթունցյանի արձակը, պատմավեպերը խորին հետք թողեցին մեր գրականության մեջ, թատերգությունները չեն իջնում թատերական ազդագրերից, իր հրապարակախոսությամբ նա մատը մշտապես դնում է ազգային ցավի վրա, և նրա խոսքը օրենսդրի կարգավիճակ ունի»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:
  • Վերնիսաժ

    Վերնիսաժ

    19.07.2013| 12:12
    Որ նոր Վերնիսաժ էի գնացել, ասես ծծած մոմպաս լինեի: Մեր Վահագնն ասում էր` Ջավախյանը որ Վերնիսաժ եկավ, ոնց որ մինչև ութսունութ թվականի Վանո Սիրադեղյանը լիներ: Առողջությունս ոչինչ, ես բողկի պես պինդ էի ու, եթե հավատամ «սորտիս», բավականին երկարակյաց: Սակայն առողջությունիցս էլ երկարակյաց դիվային որովայնս էր, որ աժդահա սարի պես բլրվել էր առջևս: Դա չէր վրիպում ոչ ոքի աչքից, ամենից շատ` հնգամյա թոռնիկիս` Սոֆիկի շագանակագույն աչուկներից: Այդ օրն էլ թաթիկը դրել էր փորիս, ասես մեջի եղած-չեղածը զննելիս լիներ:
  • Արժութաֆինանսական վարկած

    Արժութաֆինանսական վարկած

    19.07.2013| 12:07
    Հրեաստանը Հռոմեական կայսրության միակ պրովինցիան էր (մարզը), որին արտոնված էր իր դրամը հատել։ Ճիշտ է, որոշակի սահմանափակումներով. հրեաները կարող էին հատել միայն սիկղ` կրոնական հատուկ փող։ Բանն այն է, որ հռոմեական մետաղադրամների վրա դրոշմված էին հեթանոսական պատկերներ, որոնք, համաձայն հրեական հավատի, տաճար մտցնել չէր կարելի։ Բայց միաժամանակ էլ նվիրատվություն անել պետք էր, ուստի և ղևտացիք (հրեական տաճարի սպասավորներ) Հռոմից իրավունք խնդրեցին հատելու իրենց դրամը։
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 5-րդ)
  • «Աստծո փառքի  համար»

    «Աստծո փառքի համար»

    19.07.2013| 11:54
    «Իրատես de facto»-ի հյուրն է գեղանկարիչ ՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ում արվեստանոցում հյուրընկալվելիս հաղորդակցվում ես ոչ թե սոսկ արվեստի, այլ դրա աստվածատուր խորհրդի հետ: Այս հարցազրույցը մի յուրատեսակ ճանապարհ է, որ պիտի մեր ընթեցողին ևս ուղղորդի դեպի այդ խորհուրդը, ճանաչելի դարձնի նրա համար իր կողքին ապրող մի ինքնօրինակ արվեստագետի կերպարը:
  • «Ամեն մի ճգնաժամ առիթ է  ստեղծում գործելու»

    «Ամեն մի ճգնաժամ առիթ է ստեղծում գործելու»

    19.07.2013| 11:52
    «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին հերթական անգամ հյուրընկալվել էր աշխարհահռչակ կինոռեժիսոր ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳԸ: Փառատոնի շրջանակներում կայացավ նրա «Աղջիկը և մահը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Պրեմիերային նախորդեց Ստելինգի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների և իր կինոյի երկրպագուների հետ:
  • Թատրոն` առանց ժամանակակից հայ դրամատուրգիայի

    Թատրոն` առանց ժամանակակից հայ դրամատուրգիայի

    18.07.2013| 19:36
    «Լևոն Շանթ» թատերգության մրցույթի 1-ին մրցանակը շնորհվել է արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանին` «Արտավազդ-Շիդար» պիեսի համար:
  • «Տաշեղի» երևանյան համերգը

    «Տաշեղի» երևանյան համերգը

    18.07.2013| 16:45
    Հուլիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաշեղը Երևանում» խորագիրը կրող համերգ: «Տաշեղը» (A Splinter) Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի և համամարդկային ֆոլկլորի (world music) միասնություն է` հայերեն և անգլերեն երգացանկով, կրում է տարբեր մշակույթների ազդեցությունը (Ասիայից Ամերիկա):