Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • «Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն»

    «Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն»

    01.03.2014| 12:09
    Արձակագիր, դրամատուրգ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «Մհերի դռան գիրքը» գրքի լույս ընծայումը սպասված ու կարևոր իրադարձություն էր: Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի: Հասցրեց տեսնել գրքի՝ հենց իր համար տպված ազդօրինակը: Հասցրեց ասել, որ կարմիրն է իր գրականության գույնը: Կյանքից հեռացավ հունվարի 8-ին: Նույն օրը գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը և Արքմենիկ Նիկողոսյանը վերջին ուղղումներն էին անցկացնում տեքստում: Հակոբ Մովսեսն առաջաբանն էր գրում:
  • «Օսկարը» ` Առաջին ալիքի եթերում

    «Օսկարը» ` Առաջին ալիքի եթերում

    01.03.2014| 11:53
    Հանրային հեռուստաընկերության եթերում մարտի 2-ի՝ լույս 3-ին, ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենակարևոր իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Հայ կինոսիրողների համար այն կմեկնաբանեն Աննա Ավանեսյանը և Ավետ Բարսեղյանը:
  • Չորս դար հրապարակում

    Չորս դար հրապարակում

    28.02.2014| 12:43
    Հռոմում ավարտվել է Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Բեռնինիի սյունաշարի վերականգնումը, գրել է Arte կայքը: Վերականգնումը սկսվել էր հինգ տարի առաջ, հիմնանորոգվել են թե սրբերի 140 արձանները, թե 284 սյուները: Նորոգման համար ծախսվել է 14 միլիոն եվրո:
  • «Ներառական կինոյի 60 վայրկյանները»

    «Ներառական կինոյի 60 վայրկյանները»

    28.02.2014| 12:08
    Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ին դասընթացներ է անցկացրել «Թումո» կենտրոնում:
  • «Չի կարելի ոչ մեկից խլել ընտրության իր իրավունքը»

    «Չի կարելի ոչ մեկից խլել ընտրության իր իրավունքը»

    28.02.2014| 11:40
    «Իրատես de facto»-ի հյուրն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ։ Այս տարի լրանում է նրա ծննդյան 90-ամյակը: Ջերմորեն շնորհավորում ենք Վարպետին, մաղթում արևշատություն և ակնկալում դեռ երկար վայելել իր ստեղծագործ, ակտիվ ներկայությունը մեր կողքին:
  • Հիշելով հռչակավոր  ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին

    Հիշելով հռչակավոր ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին

    28.02.2014| 11:34
    -Պապիկ, ամիսներ շարունակ ցանկանում եմ քեզ մի բան ասել, բայց ամաչում եմ։ -Ամաչելու բան թե չես արել, մի ամաչիր: Ես էլ քեզ եմ հաճախ հարցեր տալիս` առանց ամաչելու: Ասելիքդ ասա:
  • Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում

    Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում

    28.02.2014| 11:26
    Հացահատիկի խոշոր վաճառականներ Հովհաննես և Գրիգոր Դյորթգյոզյան եղբայրների (И. и Г. Дерткезовы) շենքը, որ կառուցվել է 1915 թ. Դմիտրիևսկայա թ. 126 (այժմ` Շահումյան թ. 110) հասցեում, համարվում էր քաղաքի ամենանշանավոր կառույցներից մեկը: Երկրորդ հարկում գտնվում էին եղբայրների առևտրատան գրասենյակը, ինչպես նաև տանտերերի բնակարանները, որոնք ունեին քաղաքակրթական վերջին նորույթներ` ջերմամատակարարում, կոյուղի, ջրամատակարարում:
  • Բաքվի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին

    Բաքվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

    28.02.2014| 11:22
    Բաքվահայությունը շինարարությանը ձեռնամուխ է եղել 1863 թ. և ավարտել 1869-ին: Ծախսվել է 15267 ռուբլի, որից 5758-ը տրամադրել է Մայր աթոռը, իսկ մնացածը հանգանակվել է: Շինարարության վերակացուն էր Բաքվի նավթարդյունաբերողների առաջին սերնդի ներկայացուցիչ, շուշեցի Ջավադ Մելիքյանը:
  • Բարերարի վախճանը

    Բարերարի վախճանը

    28.02.2014| 11:01
    Երբեմն հանդիպում ես երևույթների, որոնք առտնին տրամաբանության շրջանակներից դուրս են ու դժվար բացատրելի: Այդ դեպքում հայտնվում ես միստիկայի, ճակատագրապաշտության ծիրում, և այլ բան չի մնում անել, քան ամեն ինչ բարդել վերերկրային նախախնամության վրա:
  • Դու գնացիր ու ամենը  չտարար քեզ հետ

    Դու գնացիր ու ամենը չտարար քեզ հետ

    28.02.2014| 00:32
    «Իր դժվար հարաբերվելը, իր դժվար բանավոր խոսքը, իր դժվար կյանքը և եզակիորեն պայծառ գիրը». խոսքերն Աղվան Վարդանյանինն են (ոչ քաղաքական գործիչ, այլ բանաստեղծ)՝ ասված Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»-ի լույսընծայման առիթով: