Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակման իրավունքից

    Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը զրկվեց հեռարձակման իրավունքից

    29.07.2016| 23:37
    Ադրբեջանական իշխանությունների քարոզչական ամենահայտնի խոսափողը համարվող ANS հեռուստաընկերությունը Բաքվի վերաքննիչ դատարանի վճռով զրկվեց հեռարձակման իրավունքից:
  • Հայկական Կարմիր խաչի հայտարարությունը

    Հայկական Կարմիր խաչի հայտարարությունը

    29.07.2016| 23:35
    Հուլիսի 17-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հետևում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ստեղծված իրավիճակին: Ցավով պետք է նշենք, որ թյուր կարծիք է տարածվում հանրության շրջանում` Կարմիր խաչի, տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործառույթների վերաբերյալ:
  • Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց

    Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց

    29.07.2016| 23:33
    «ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
  • Ոստիկանության թույլ տված խախտումների հետեւանքով ստեղծվեց լարվածության մթնոլորտ

    Ոստիկանության թույլ տված խախտումների հետեւանքով ստեղծվեց լարվածության մթնոլորտ

    29.07.2016| 18:36
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել պետության համապատասխան մարմիններին եւ հանրային գործիչներին՝ ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը:
  • Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք

    Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք

    29.07.2016| 18:36
    Հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, փոխանցում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

    ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

    29.07.2016| 18:35
    ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հետ քննարկել է Սիրիայում և Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
  • Հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք

    Հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք

    29.07.2016| 18:34
    Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում «օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք»:
  • Վարուժան Ավետիսյան․ Բժիշկները պատանդ չեն

    Վարուժան Ավետիսյան․ Բժիշկները պատանդ չեն

    29.07.2016| 18:33
    Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է, որ իշխանություններն իրենց հետ չեն բանակցում։
  • Կոստանյան. Դեպքերին վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է

    Կոստանյան. Դեպքերին վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է

    29.07.2016| 18:32
    Հուլիսի 17-ից ծավալվող դեպքերին Գլխավոր դատախազության կողմից վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
  • ՊՊԾ գնդում կրակահերթեր են հնչել․ պաշտոնական

    ՊՊԾ գնդում կրակահերթեր են հնչել․ պաշտոնական

    29.07.2016| 17:42
    Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: