-
23.09.2015|
16:54
Ժամանակին Վլադիմիր Պուտինի մերձավոր, ռուսաստանցի մեծահարուստ Սերգեյ Պուգաչովը 12 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից իր բազմամիլիոնանոց բիզնեսը կործանելու համար, երբ իր և Կրեմլի միջև հակասություններ սկսվեցին՝ Փարիզում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Պուգաչովի փաստաբանները:
-
23.09.2015|
16:52
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք։
-
23.09.2015|
16:51
Հռոմի պապը երեկ ժամանել է ԱՄՆ: Սա Ֆրանցիսկոս պապի առաջին այցն է ԱՄՆ: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետին ընդունել է նախագահ Բարաք Օբաման՝ ընտանիքի հետ: Նահանգներում պապն այցելելու է Վաշինգտոն, Նյու Յորք և Ֆիլադելֆիա: 45000 ոստիկաններ են ապահովում նրա անվտանգությունը:
-
23.09.2015|
16:51
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը ամենավստահելին են «տարածաշրջանի ահաբեկիչների» դեմ պայքարելու համար:
-
23.09.2015|
16:49
Եվրամիության ներքին գործերի նախարարները հաստատել են Եվրոպա ներգաղթած 120 հազար փախստականներին առաջիկա երկու տարում Միության անդամ երկրներում տեղակայելու ծրագիրը:
-
23.09.2015|
16:48
Հայաստանի իշխանությունները պետք է անմիջապես քննեն Ազատամարտիկների դաշինքի անդամ Սմբատ Հակոբյանի ծեծը և պատասխանատվության կանչեն մեղավորներին՝ հայտարարել է Human Rights Watch-ը:
-
23.09.2015|
12:40
15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների` տղան վայր էր ընկել 4-րդ հարկից:
-
23.09.2015|
12:36
Երգիչ Արմենչիկը, որ օրերս արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով «բարձրագույն կոչման արժանացնելու համար»։
-
23.09.2015|
10:32
Հայաստանի ազգային պատկերասրահում «Հայոց մեծ ցեղասպանության 100-րդ տարելիցի» շրջանակներում սեպտեմբերի 24-ին կբացվի հայ նշանավոր գեղանկարի պատմության դասական ներկայացուցիչներից մեկի` Հովհաննես Զարդարյանի (1918-1992) «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
-
23.09.2015|
10:31
Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան արձակուրդից հետո նոր տարեշրջանին է պատրաստվում։ Մանկական ֆիլհարմոնիան նաև նոր սաների է հավաքագրում՝ էստրադային նվագախումբ է հրավիրում երաժշտական և արվեստի դպրոցներում կրթվող ու բեմական ձիրք ունեցող աշակերտներին կամ պատանեկան տարիքի շրջանավարտներին։