Երևանում այսուհետ կա ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի անունը կրող փողոց: Փողոցի անվանակոչությանը ներկա են գտնվել Վեռնոյի որդին՝ Պատրիկը, և դուստրը՝ Սոֆին, Մալաքյանների ընտանիքի այլ անդամներ, Երևանի քաղաքապետը, սփյուռքի և մշակույթի նախարարները: Բարեկարգված ու անվանակոչված փողոցը իրար է կապում Ամիրյան փողոցն ու գլխավոր պողոտան: