Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Տրանսպորտը Երևանում գործում է ոչ իբրև փոխադրամիջոց

    Տրանսպորտը Երևանում գործում է ոչ իբրև փոխադրամիջոց

    «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հարցրի.
    -Տրանսպորտի ուղեվարձը բարձրանալո՞ւ է:
  • Մի շարք միջոցառումներ՝ երիտասարդական տոների առթիվ

    Մի շարք միջոցառումներ՝ երիտասարդական տոների առթիվ

    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային օրվա (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային տոնի (նշվում է նոյեմբերի 17-ին) առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես նոյեմբերի 12-14-ը Երևանում կանցկացնի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով, որտեղ առանձին տաղավարներով ներկայացված կլինեն երիտասարդական, ուսանողական կառույցներ, երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ։
  • Մոսկվայի հաշվեհարդարը` լիտվական մոտիվներով

    Մոսկվայի հաշվեհարդարը` լիտվական մոտիվներով

    Այսօրվանից դադարեցվել է լիտվական կաթնամթերքի ներկրումը ՌԴ: Ռուսական հակահամաճարակային ծառայության տվյալներով լիտվական «Սվալյա» և «Շիլուտես Ռամբինես» պանիրների, թթվասերների մեջ դրոժի և սնկերի քանակությունը թույլատրվածից բարձր է: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն ասել է, թե հայտնաբերվել են մի շարք խախտումներ` ապրանքապիտակի վրա չնշված ճարպերի առկայություն, բնական համարվող կաթնաշոռի մեջ հայտնաբերվել են կոնսերվանտներ և կիտրոնաթթու, նույնիսկ` աղիքային ցուպիկ:
  • Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)

    Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)

    Հոբոյը, որպես կանոն, պատրաստում են աֆրիկյան գրենադինի սև փայտից։ «Շարական» համույթի հոբոյահար Ռուբեն Չաքրյանը, ունենալով դուդուկի օրինակը, որոշեց հոբոյ պատրաստել ծիրանենու փայտից։ Սա աշխարհում միակ օրինակն է։
  • Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը
  • Գերմանիան հրաժարվել է լինել միջնորդ` ընդդիմության հետ բանակցություններում

    Գերմանիան հրաժարվել է լինել միջնորդ` ընդդիմության հետ բանակցություններում

    Հոկտեմբերի 6-ին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը առաջարկել է Գերմանիային ստանձնել միջնորդի դերը` ընդդիմության հետ բանակցություններում, բայց Բեռլինը հրաժարվել է: Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այդ նպատակի համար կա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ: «Սիրիայում կա ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լիխդար Բրախիմը, մենք լիովին վստահում ենք իր միջնորդական ջանքերին` քաղաքական լուծումներ գտնելու հարցում», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելլեն:
  • Բոլոր նորարարությունները՝ ԴիջիԹեքում

    Բոլոր նորարարությունները՝ ԴիջիԹեքում

    ԴիջիԹեք ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները։ «Օն լայն տաքսին» նորություն է հայաստանյան սպասարկման ոլորտում։ Այն միջնորդ կազմակերպություն է, որը և՛ զանգի միջոցով, և՛ առցանց տաքսի պատվիրելու հնարավորություն է տալիս։
  • Իսկ որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը

    Իսկ որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը

    ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, իհարկե, օդանավակայանում դիմավորողների պակաս չզգացվեց: Այն բանից հետո, երբ նա հանդգնեց ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հարց ուղղել կազինոներում 70 մլն եվրո գումար տանուլ տալու մասին, երիտհանրապետականները պատրաստվում էին ԱԺ պատգամավորին լոլիկներով ու ձվերով դիմավորել, իսկ նրա համակիրներն էլ մտմտում էին այդ ամենը կանխելու մասին:
  • Դպրոցականները ներկայացնում են իրենց ստեղծած ռոբոտները (տեսանյութ)

    Դպրոցականները ներկայացնում են իրենց ստեղծած ռոբոտները (տեսանյութ)

    Հոկտեմբերի 4-6-ը ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում իսկական տոն է։ Հատկանշական է, որ այցելուների մեծ մասը երիտասարդներ ու պատանիներ են։ Ցուցահանդեսում մեծ տեղ է գրավում ռոբոտատեխնիկայի հատվածը։ Դպրոցահասակները ներկայացնում են սեփական ձեռքերով ստեղծած ռոբոտները։
  • Դպրոցականները ներկայացնում են իրենց ստեղծած ռոբոտները