«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Այդ տեսակին թե՛ նախկինները, թե՛ նախկինների նախկինները ցախանոցի պահակություն անգամ չէին վստահի

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Այդ տեսակին թե՛ նախկինները, թե՛ նախկինների նախկինները ցախանոցի պահակություն անգամ չէին վստահի
23.01.2022 | 14:26

Աստված ինձ նման նախկիններին, թեկուզ լուսանցքային լարափակոցում, տակավին ապրելու հնարավորություն է տվել, հավանաբար, ինչ-ինչ առաքելություն վերապահելով: Հավանաբար, այդպիսի մի առաջադրանք է նաև հիշողությունը կորցրածներին ներկայիս որոշ գործիչների, հատկապես նրանց անտեսանելի, ինչու ոչ, նաև տեսանելի գործունեության վերաբերյալ հիշողությունը վերականգնելը, պատմելը, վերլուծություններ կատարելը և դրանք հանրության դատին հանձնելը: Ինչևէ:

ԱԺ-ն խայտառակ կառույցի է վերածվել ոմանց տգիտության, ծանծաղամտության, շողոքորթության, անկրթության, շահամոլության և այլ պատճառներով, իսկ ոմանք պարբերաբար, իրենց հերոսական նվիրվածության ցուցքով փաստում են դարվինիզմի ճշմարտացիությունը, թե մարդն առաջացել է գազանից: Դրական մարդուն և քաղաքացուն բնորոշ առանցքային հատկանիշների առջև նրանց վերաբերյալ կարելի է ժխտական ածանց ավելացնել՝ բարոյականության և խղճի դիրքերից դատելով:


Լավրենտի Բերիան դուրս ընկած գյադա է եղել և, ուժի կիրառմամբ ու պաշտոնական դիրքից օգտվելով, տիրացել է շատ կանանց: Կարծում եմ, тройка-ների տեսլականը փայփայող ոմանց ելույթների տրամաբանությունն ու շեշտադրումները, ինչպես նաև մեկ-երկուսի արտաքին տվյալները, տեղիք են տալիս կասկածելու նրա սերմի ամենազորության և կենսունակության մասին մեր նորաթուխ ինքնակոչների շրջանում: Ի՞նչ արած, երբ մամա ռոզայի իմացական մակարդակով լրագրողների մարմնավաճառության մասին դատողություններ կատարողը կարող է տարիներ անց արդարանալ, որ ինքն ընդամենը անպատասխանատու բանսարկու է իր հրապարակային խոսքի պարագայում, և տարիքն է եղել ներկայիս ղեկավարի մասին իր ճոռոմաբանության կամ ճշմարտախոսության պատճառը: Սխալվել է հաշվարկների մեջ: Հետագայում կասի նաև, որ վերբալ մարմնավաճառ-լրագրողներ արտահայտությունը թույլ է տվել, երբ մի ամլի գառ էր, ,,մի տարեկան դեռ չկար և
մի ծին էր, մինուճար,,: Իսկ տռուսիկի և սննդի ամենապատասխանատու գեներալը պաշտում է իրեն հարալեզներով վերականդանացնողներին, և պատրաստ է հիմա էլ նոր շեֆերի.քուղերը կապել: Աստված ողորմի արժանի գեներալներին: Պարզվում է, էրդողանի արժանապատվության համար նախանձախնդիր ընտրյալ ունենք, որն անտարբեր է Թեհլիրյանի արձանի հանդեպ իր քիրվաների ոտնձգություններին. սրա մտքի գոհարները պարզաբանելու համար հատուկ մասնագետներ են անհրաժեշտ: Կոմսոմոլ ու կոմունիստ, ապա հհշական, ապա ռամկավար ազատական, այնուհետև քպական գործիքը փիլիսոփայում է բարոյականության, զիմզիմովա-պեպոյական ճամարտակություններով: Ինչպես կասեր դասականության Նոբելյան մրցանակի հավանական թեկնածուն՝ հանգիստ վեր ընկեք ձեր տեղը,: Անտանելի տհաճ եք: Զզվելի եք: Ատելի եք: Եթե դուխ չունեք ձեզ հայելու առջև բացահայտելու, փորձեք գոնե կողքից նայել ձեր ամոթալի կերպարներին: Եվ դո՞ւք եք ժողովրդի ընտրյալները, և դո՞ւք եք որոշելու ճակատագիրն հայոց: Ուրեմն, Հայրենիքը լրջագույն վտանգի մեջ է, քանզի այդ տեսակին թե նախկինները, թե նախկինների նախկինները ցախանոցի պահակություն անգամ չէին վստահի:

Ստացեք ձեր կամակատարության և անաշխատության, ազգադավության և քծնանքի պարգևավճարներն ու բարձր թոշակները և հանգիստ, չէ, ահեղ դատաստանի մոտալուտ վճռի չափազանց անհանգիստ սպասումով, վեր ընկեք ձեր տեղը՝ մինչև հերթը հասնի արդարադատ դիվանբաշուն:

Դիտվել է՝ 18245

Մեկնաբանություններ