Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հզոր հայերի համերաշխությունը. Կարո Վարդանյան

Հզոր հայերի համերաշխությունը. Կարո Վարդանյան
24.06.2022 | 07:27

Գուրգեն Յանիկյանի հեղինակած գրքերից մեկի պատճառով Լոս Անջելեսի ռուսական եկեղեցին նզովեց նրան և կոչ արեց քրիստոնյա աշխարհին՝ Յանիկյանին հայտարարել հերետիկոս:

Նույն այդ գրքի համար քրիստոնեական մի աղանդ Յանիկյանին հռչակեց մարգարե ու նրա գիրքը դրեց Ավետարանի կողքը: Դավանանքով անարխիստ Յանիկյանը ո՛չ առաջինը լուրջ ընդունեց, ո՛չ էլ երկրորդը, բայց սկանդալը սպառնալիորեն ահագնանում էր: Այն կանխելու համար իր վաղեմի բարեկամին աջակցության հասավ Վատիկանի ամենաազդեցիկ հայրերից մեկը՝ կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը:


Կարդացեք «Բանտարկյալի ձայնը» և կիմանաք, թե ինչ գիրք էր գրել Գուրգեն Յանիկյանը:

Դիտվել է՝ 8778

Մեկնաբանություններ