Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.02.2014| 23:26
    Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումն արհամարհված է. հաճելի չէ անօրենների մատուցած զոհը։ Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.01.2014| 00:43
    Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ, և բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։ Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։ Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստությունն ավելին է, քան իմ խոսքը։ Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։
  • Աստվածաշունչ մատյանից
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.01.2014| 00:30
    Արդարև, հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը, ապավինելով լաստանավին և ղեկավարվելով քո ձեռքով, փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի, քանզի օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին աստված անվանվեց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.01.2014| 00:02
    Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով և հանգչեն այս լեռների վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.12.2013| 00:28
    Տե՛ր Աստված իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.12.2013| 00:00
    Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.12.2013| 00:01
    Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, և ով որ ելնի գբից՝ թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։ Երկիրը շփոթի ու խռովության մեջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի և խոնարհվի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.12.2013| 00:01
    Ահավասիկ Տերն ամայացնելու է աշխարհը, ավերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը և ցանուցիր է անելու նրա բնակիչներին։ Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինն ու տիրուհին, միմյանցից չպիտի տարբերվեն գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.12.2013| 00:00
    Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, մխիթարելու բոլոր սգավորներին, փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։