-
28.05.2024|
00:01
Առողջ անդամներ ունեցողները,
իրավ է, չունեն բժշկման կարիք,
և տեսնողները պետք չունեն բնավ,
որ մեկը նրանց լինի առաջնորդ:
-
27.05.2024|
00:01
Ինչ անհա՛ս է ինձ՝
Քո էության մեջ այդ կա՛ սահմանված,
ինչ որ ինձ համար անանցանելի՝
Դու մե՛կ հպումով բացում Ես ճամփան:
-
26.05.2024|
00:01
Ինձ համար ինչ-որ անհաղթ են թվում՝
Քեզ համար դրանք միշտ հերքվում են
ամենադյուրին եղանակներով:
-
25.05.2024|
00:01
Կենդանությունը Հոգուց է բխում,
և բանականը ծագում է Բանից,
պայծառությունն է ծագում փառքերից,
և կերպարանքն է Իր էությունից:
-
24.05.2024|
00:01
Արդ արի՛ Տէ՛ր իմ,
Աջիցդ առավել թող չզորանա՛
աջն հողեղենի և
ողորմություններդ անթի՜վ անհամար՝
թող չկշռվեն ջանքի հետ մարդկանց:
-
23.05.2024|
00:01
Եվ ամաչո՛ւմ եմ մեզ համար ասել,
թե երկրավորներիս
եղած գործերի պատմությունները`
բերել Քոնոնցից առա՛ջ ենք դրել:
-
22.05.2024|
00:01
Որովհետև որ,
Քե՛զ՝ Բարերարի՛դ,
առավել ևս ըղձալի՛ են,
երբ՝ մեղավորնե՛րն են առջևդ աղաչում,
քան՝ թե խնդրանքներն են արդարների:
-
21.05.2024|
00:01
Տե՛ր, սովորեցրու ինձ միշտ հնազանդ լինել ծնողի խոսքին: Ազատիր ինձ կեղծավորությունից և չարությունից՝ նրանց հետ վարվելիս։
-
20.05.2024|
00:01
Տէր Յիսուս Քրիստոս, այս աղօթքն ընդունիր իմ ծնողների համար:
-
19.05.2024|
00:01
Արհամարհանքներով փորձեցի՛ն ինձ նրանք, և ատամներն իրենց վրա՛ս կրճտեցին: