Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հունիսի 11-ը` «դատադուլի» օր

Հունիսի 11-ը` «դատադուլի» օր
11.06.2012 | 05:34

«Փաստաբանների պալատի» անդամներից կազմված հանձնաժողովը (Լուսինե Սահակյան, Գևորգ Գյոզալյան, Հայկ Ալումյան, Կարեն Մեժլումյան) 366 փաստաբանների անունից այսօր լրագրողներին ներկայացնելու է դատական համակարգում եղած աղաղակող փաստերն ու հրապարակելու է ՀՀ վճռաբեկ դատարանին ներկայացվելիք հայտարարության տեքստը: Վերոհիշյալ փաստաբանները, միաժամանակ, հունիսի 11-ը հայտարարել են «դատադուլի» օր, քանի որ մինչև այժմ նրանց ձեռնարկած տարաբնույթ միջոցներն անտեսվել են:
«Չնայած 2007 թվականից ՀՀ դատական և դատավարական օրենսգրքերում սահմանվել և ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվել են նոր լիազորություններ ու չափանիշներ, սակայն վերջինս, դրանք կիրառելիս, բազմիցս կամայականություններ է դրսևորել: Արդյունքում մինչև այժմ մեզ հայտնի չէ դատական գոնե մեկ ակտ, որում պատճառաբանված լինի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշումը: Փոխարենը հայտնի են վճռաբեկ բողոքները հետ վերադարձվելու բազմաթիվ դեպքեր, երբ ճիշտ նույն չափանիշներին համապատասխան մեկ այլ սուբյեկտի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Նույնիսկ, եթե բացառենք վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու փուլում կոռուպցիոն երևույթների առկայության վարկածը, ապա վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները առնվազն չեն փարատում այն անձանց կասկածները, ովքեր հակված են մտածելու, որ այդ երկակի մոտեցումների հիմքում կոռուպցիան է»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ակցիան կազմակերպվել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի վստահորդի գործի ապացույցներն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից չհետազոտվելու պատճառով (գործը գտնվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում): Միաժամանակ ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները չէին ընդունել ստորադաս դատական ատյանի որոշումների բողոքարկման վերաբերյալ Գ. Գյոզալյանի դիմումները, նախադեպ ստեղծելով, որ նմանատիպ գործերի ապացույցներն այլևս չուսումնասիրվեն: Գևորգ Գյոզալյանը հայտնել էր, որ այդ գործին առնչվող կողմերից մեկի հայրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Հավելենք, որ փաստաբանները պահանջելու են նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանն այսուհետ գրավոր պատճառաբանիբողոքը վարույթ չընդունելու և վերադարձնելու մասին որոշումները:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 9335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ