Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան
31.05.2013 | 16:39

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների կատարման վերաբերյալ պետության կողմից ներկայացված հաշվետվությունը: Կոմիտեի քննարկմանը մասնակցում են նաև հկ-ների ներկայացուցիչներ Հայաստանից` «World Vision-Armenia», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները: Քննարկմանը մասնակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունից տեղեկացնում են, որ «ընդհանուր դիտարկումների շարքում Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել պետության կողմից ներկայացված զեկույցի պատրաստման գործում հկ-ների մասնակցության կապակցությամբ: Կոմիտեի կողմից ընդգծվել է, որ պետության կողմից ներկայացված զեկույցը բավարար տեղեկություն չի հաղորդում առ այն, թե արդյո՞ք զեկույցը պատրաստվել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցությամբ և առհասարակ` ՀՀ-ում երեխայի իրավունքներին վերաբերող քաղաքականության մշակման գործընթացում հկ-ների հետ համագործակցության մասը և նրանց ներգրավվածության աստիճանը պարզ չէ:
Բացի այդ, Կոմիտեն բավարար չի համարել պետության կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի շուրջ իրականացված իրազեկման աշխատանքները, այդ ուղղությամբ մասնագետներին կրթելու միջոցառումները:
Կոմիտեն հետաքրքվել է նաև, թե ինչպես և որքան հաճախ են ազգային դատարանները հղումներ կատարում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային և ինչպես է մեկնաբանվում «երեխայի լավագույն շահեր կոնվենցիոն հասկացությունը:

Երեխայի իրավունքների պաշտպանվածության մասով Կոմիտեի հարցադրումները բաժանվում էին մի քանի հիմնական խմբերի`
երեխայի իրավունքների խախտումներ, բռնություն երեխայի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք և պատիժ:

Կոմիտեն բավականին խիստ հարցադրումներ է արել երեխային բռնությունից պաշտպանելու և բռնության կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ: Մասնավորապես, ընդգծելով երեխայի խնամքի կենտրոնների նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմի առկայության կարևորությունը, Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում այդ մեխանիզմի առկայության և նրա գործունեության արդյունավետության վերաբերյալ: Որպես մոնիթորինգի անկախ մեխանիզմ` Կոմիտեն հետքրքրվել է նաև ՄԻՊ գործունեության արդյունավետությամբ, մասնավորապես` ինչպե՞ս է ՄԻՊ ինստիտուտը երեխայի իրավունքների պաշտպանության ուղղվածությամբ աշխատող մեկ մասնագետի միջոցով կարողանում արձագանքել բոլոր խախտումներին:
Կոմիտեն հետաքրքրվել է, թե քանի բողոք է ստացվել երեխայի դեմ իրականացված բռնության մասով, ինչպե՞ս են դրանք ստացվել, ի՞նչ արձագանք են ստացել դրանք և ի՞նչ պատասխանատվության են հանգեցրել: Այս կապակցությամբ Կոմիտեն պետության ուշադրությունն է հրավիրել նաև երեխայի նկատմամբ բռնության և պատժի կանխարգելման վերաբերյալ համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայության հանագամանքին:
Ընդգծվել է նաև խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների կողմից բողոքների ներկայացման հնարավորությունների արդյունավետ մեխանիզմների բացակայության փաստը:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև խնամքի և պաշտպանության հաստատություններ երեխաների ընդունելիության չափանիշներին, առավել ևս, երբ առկա տեղեկատվության համաձայն, երեխաներն այդ հաստատություններում հայտնվում են ավելի շուտ սոցիալական պայմաններից ելնելով, ոչ թե ծնողական խնամքից զրկված լինելու հիմքով:
Կոմիտեի հարցադրումների առանձին մասը վերաբերում էր նաև հոգաբարձության և խնամակալության մարմինների գործունեության արդյունավետությանն ու համապատասխան կարողություններին:

Կոմիտեն իր մտահոգությունն է արտահայտել նաև պետության կողմից վերջին 2 տարիներին երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովող կառույցների ֆինանսավորման կրճատումներին` ընդգծելով, որ ոչ մի պարագայում սա թույլատրելի չէ:

Անչափահասների գործերով արդարադատության խնդիրները մտահոգիչ են

Կոմիտեի անդամները մեծ թվով հարցադրումներ են կատարել ՀՀ-ում անչափահասների արդարադատության խնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես` անչափահասների գործերով արդարադատություն իրականացնելու համար առկա ռեսուրսները բավարար չեն գնահատվում, ինչպես նաև այդ գործերով մասնագիտացված դատավորների գործունեության սկզբունքները Կոմիտեի համար հստակ չեն:
Կոմիտեն խիստ մտահոգություն է հայտնել անչափահաս օրինախախտների նկատամամբ այլընտրանքային պատիժների կիրառման հնարավորությունների բացակայության վերաբերյալ:
Կոմիտեի համար պարզ չէ, թե ինչպես է անչափահասների նկատմամբ կալանք կիրառվում, որտե՞ղ են մինչև դատարանի կողմից վերջանական որոշում կայացնելը պահվում անչափահաս կալանավորվածները, որքա՞ն է դրա տևողությունը, որքան հաճախ է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը վերանայվում:

Այս հարցերի կապակցությամբ ազգային օրենսդրության բացերը ևս Կոմիտեի համար խիստ մտահոգիչ էին:
Անչափահասների արդարադատության շրջանակներում Կոմիտեն հետաքրքրվել է նաև, թե ինչպե՞ս է ապահովվում անչափահաս օրինախախտների կրթության իրավունքը և ի՞նչ ծրագրեր են գործում վերջիններիս հասարակություն վերաինտեգրման համար:
Կոմիտեի համար պարզ չէ, թե ինչպես է անչափահասների նկատմամբ կալանք կիրառվում, որտե՞ղ են մինչև դատարանի կողմից վերջանական որոշում կայացնելը պահվում անչափահաս կալանավորվածները, որքա՞ն է դրա տևողությունը, որքան հաճախ է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը վերանայվում:


Անչափահասների արդարադատության շրջանակներում

Կոմիտեն հետաքրքրվել է նաև, թե ինչպե՞ս է ապահովվում անչափահաս օրինախախտների կրթության իրավունքը և ի՞նչ ծրագրեր են գործում վերջիններիս հասարակություն վերաինտեգրման համար»:

Դիտվել է՝ 3938

Մեկնաբանություններ