Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում

Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում
25.07.2013 | 11:57

Ոստիկանությունը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաների վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ, որ ակտիվիստների հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, հետեւաբար՝ պետք է անցկացվեն օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ակցիաների որոշ մասնակիցներ «դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններով շարունակում են կոպտորեն խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակում են հանրային տրանսպորտի տեղաշարժը` իրական վտանգի տակ դնելով և՛ իրենց, և՛ ուղևորների կյանքն ու առողջությունը»:
«Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին հորդորում է զերծ մնալ օրենքի պահանջները խախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը», - ասված է ոստիկանության հայտարարությունում:

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ