Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վոլոդյա Ավետիսյանն ընդունո՞ւմ է մեղադրանքը

Վոլոդյա Ավետիսյանն ընդունո՞ւմ է մեղադրանքը
24.09.2013 | 14:28

Ըստ ՄԻՊ պաշտոնական կայքի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների` ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին այցելության ժամանակ ազատամարտիկը նշել է, թե իր ձերբակալությունը «կապ չունի իր` վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ»: Վոլոդյա Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ հունիսի 4-ին սկսած նստացույցով: Վերջին օրերին ավելի հստակ խոսակցություններ կային, թե ազատամարտիկները բաժանվել են երկու խմբի` սոցիալական և քաղաքական պայքարի կողմնակիցների, չնայած առանց խոսակցությունների էլ դա երևում էր հանրահավաքներում հնչող նրանց ելույթներից: Այսօր էլ Վոլոդյայի, այսպես ասած, խմբի ազատամարտիկները պնդում են, որ նա սոցիալական և ոչ քաղաքական բանտարկյալ է:
Պարզ է, որ այս ազատամարտիկները փորձում են խուսափել իրենց պայքարը քաղաքականացնելուց: Բայց իրականում սոցիալական պայքար ասվածը ավելի շատ պայմանական բնորոշում է, քան տրամաբանական: Ցանկացած սոցիալական խնդիր անմիջականորեն կապված է քաղաքականության հետ` ուզեն թե չուզեն ազատամարտիկները: ՈՒ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն էլ նույն տրամաբանությամբ քաղաքականության հետ սերտ առնչություններ ունի կապված իր` վերջին չորս ամիսների գործունեության հետ: Այլ խնդիր է, որ ինքը` Վոլոդյան այն իր գործունեության հետ չի կապում: ՈՒրեմն` ինչո՞ւ է ձերբակալվել Ավետիսյանը: Դատելով վերջինիս վարքագծից ՝ երկու տարբերակ կարող է լինել` Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը կապված է իր գործունեության հետ, և Վոլոդյա Ավետիսյանը, հերքելով առաջին տարբերակը, ընդունում է այն մեղադրանքը, որի կասկածով ինքը կալանքի տակ է. այն է` խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով ՀՀ քաղաքացի Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար: Իհարկե, կա նաև երրորդ վարկածը, որի մասին շշուկով են խոսում որոշ ազատամարտիկներ: Վերջիններս մինչ այս կասկածում էին, թե Ավետիսյանը «իշխանության մարդն է»: Ելնելով սրանից՝ ասվում է, որ Ավետիսյանին ձերբակալել են հանձնարարությունը վատ կատարելու և ներսում հակաիշխանական տրամադրությունները զսպել չկարողանալու կամ էլ պարզապես նրա շուրջ աղմուկ ստեղծելու և մյուսների կասկածները ցրելու համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ