Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կարող է վերանայվել

Վարդանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կարող է վերանայվել
12.11.2013 | 14:11

Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պարզաբանմամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ և «չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ հիմքում ունի մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ»: Նշվում է, թե նախաքննության տվյալ փուլում բավարար հիմքեր են ձեռք բերվել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: «Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը», -ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել` վերանայելու Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման իրավական հիմքերը, և դատախազությունը նշված հանձնարարականի կատարման ուղղությամբ միջոցառումներ է իրակացնում: Հիշեցենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, որի ժամանակ Վարդան Պետրոսյանը իր BMW մակնիշի ավտոմեքենայով հարվածել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, զոհվել են երկու երիտասարդներ: «Նիվա»-ի մյուս ուղևորները վնասվածքներ են ստացել, այդ թվում և Վարդան Պետրոսյանը: Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ընթանում է նախաքննություն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ