Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով

Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով
15.11.2013 | 15:24

Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր իր հերթական նիստին տուգանեց 45 մլն դրամի չափով:

Այդ երեք ընկերություններն են՝ «Երեքնուկը», «Ամարաս Յուսը» և «Սեար Գրուպը»: Նրանցից յուրաքանչյուրը, ըստ ՏՄՊՊՀ-ի որոշման, կտուգանվի 15 մլն դրամի չափով: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ այս ընկերությունները փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն են վարել՝ շուկան բաժանելով միմյանց միջև և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում:
«Մեր կողմից ուսումնասիրվել են 88 հաստատությունների՝ մանկապարտեզների, ծերանոցների, գիշերօթիկ մանկապարտեզների կազմակերպած շուրջ 200 մրցութային փաթեթներ: Պարզվել է, որ այս ընկերությունները վարել են համատեղ փոխհամաձայնեցված քաղաքականություն»,-ասաց Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ այս ընկերություններն առաջին անգամ չէ, որ թույլ են տալիս մրցակցային օրենսդրության խախտումներ: Երեքը միասին անցյալ տարի ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանվել են 15 մլն դրամի չափով:
«Եղել են դեպքեր, երբ ընկերությունը հաղթող է ճանաչվել, բայց անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելով այնպես է արել, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը հաղթող ճանաչվի, որի սահմանած գինն անհամեմատ բարձր է եղել շուկայականից: Հիշեցնեմ, որ հենց այս ընկերություններն են մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ առաջիկայում ընկերությունների անունները իրենք կուղարկեն Ֆինանսների նախարարություն, որպեսզի վերջինս որոշ ժամանակով նրանց թույլ չտա մասնակցել պետական գնումների մրցույթներին:

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ