«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շանթին սպասենք դատարանո՞ւմ

Շանթին սպասենք դատարանո՞ւմ
11.01.2014 | 14:12

Նախատեսվածի համաձայն հունվարի 10-ին Ազատության հրապարակից տեղի ունեցավ երթ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Երթի մասնակիցները, որոնք քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող անհատներ էին, քաղաքացիական ակտիվիստներ, պահանջում էին ազատ արձակել գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին և նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանին ու իր տասնչորս ընկերներին:

Հիշեցնենք, որ կալանավորվածներին արգելվել էր տեսակցել իրենց հարազատների հետ, ինչի պատճառով նրանցից երեք հոգի անցյալ տարեվերջից հայտարարել էին հացադուլ:

Արդեն հայտնի է, որ տևական ձգձգումներից հետո հրապարակվել են Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ նրան ճանաչել են մեղսունակ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի ձերբակալությունից հետո նրան որոշ ժամանակով տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեբուժարան՝ բժշկական փորձաքննության ենթարկելու պատրվակով: Հայտնի է դարձել նաև, որ Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով այս ընթացքում հանդիպել էր Շանթ Հարությունյանին, մեր զրույցում հիշեցրեց, որ Շանթ Հարությունյանի հետ նույն կերպ էին վարվել 2009թ., երբ նրան «Յոթի գործով» հայտնի դատավարությունից հետո տեղափոխել էին հոգեբուժարան, սակայն, ավելի ուշ, բժշկական փորձաքննության արդյունքներով ճանաչել էին մեղսունակ՝ նշելով, որ դեպքի պահին եղել է հուզված: Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Շանթին մեղսունակ ճանաչելը հնարավորություն կընձեռի նրան մասնակցել դատավարությանը և դատարանում ասել իր խոսքը:

Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին, ապա Արթուր Սաքունցը հավաստիացրեց, որ տարեվերջյան իր զեկույցում քաղբանտարկյալների խնդրին իր զեկույցում կանդրադառնա «Human Rights Watch» կազմակերպությունը: Այս ամսվա ընթացքում, ըստ իրավապաշտպանի, սպասվում է նաև նշյալ կազմակերպության ներկայացուցչի այցը Հայաստան, որին էլ ավելի հանգամանալից տեղեկատվություն կներկայցնեն հայաստանյան իրավապաշտպանները: Քաղբանտարկյալների իրավունքների խախտման փաստերի մասին տեղեկատվություն է ներկայացվել նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ