Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիցկայի բերանին հասցնելու համար դատարանի որոշում պետք չէ

Լիցկայի բերանին հասցնելու համար դատարանի որոշում պետք չէ
21.02.2014 | 13:57

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է, թե պատերազմի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սահման էր պահում: Գեներալը նշել է, որ այն ժամանակ թալան չկար, իսկ Լիցկայի կատարած հանցագործություների մասին էլ ասել է, թե երբ դատարանի համապատասխան որոշում լինի, կգնա ու Լիցկայի բերանին կհասցնի:
Կարելի էր հավատալ Մանվել Գրիգորյանի խոսքերին, եթե չլինեին որոշ հանգամանքներ: Չի եղել դեռևս պատերազմի մասնակից իշխանամետ կամ իշխանության ներկայացուցիչ որևէ մեկը, ով կասկած հայտնած լինի Սուրիկ Խաչատրյանի` պատերազմի տարիների գործունեության վերաբերյալ: Այն ժամանակվա թալանի մասին էլ Մանվել Գրիգորյանի արձագանքը նման է սեփական աղբը գորգի տակ թաքցնելուն: Այն, որ որոշ ազատամարտիկների կամ հրամանատարների կողմից թալան եղել է, անժխտելի է, և դրա մասին սկսել են խոսել ոչ թե հիմա, այլ դեռևս պատերազմի տարիներին: Շատերն իրենց այսօրվա բիզնեսի սկիզբը հենց ազատամարտի տարիներին են դրել: Այսօր մեծ փողերի տիրապետող ազատամարտիկներից ոմանց կարողության «մերանը» հենց այն ժամանակվա մանր ու ճղճիմ ալան-թալանն է եղել: Ինչ վերաբերում է Լիցկայի գործած անօրենությունների վերաբերյալ դատարանի երբևէ կայացնելիք որոշմանը, ապա Մանվել Գրիգորյանը նախ լավ կլիներ ասեր` իր կարծիքով Հայաստանում դատական համակարգը որքա՞ն է անկախ, եթե ընդհանրապես անկախ է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ