Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին՝ այն որակելով «շոու»

Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին՝ այն որակելով «շոու»
06.03.2014 | 12:35

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը բոյկոտել է և չի մասնակցել Կենտրոնի դատարանում գումարված դատական նիստին, որի ժամանակ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով. դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և ոչ միայն Շանթ Հարությունյանը, այլև նույն գործով անցնող մյուս 14 կալանավորները կշարունակեն մնալ բանտում։

Նիստին մասնակցելուց հրաժարվելը Հարությունյանը հիմնավորել է այսպես. չի ցանկանում մասնակցել «հերթական շոուին», «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել նրա նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը։

«Եթե երկու ամսվա ընթացքում ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում, ոչ մի փաստ չկա, որ ինքը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է կիրառել, ոչ մի հիմնավորում չունեն երկարաձգելու, բայց միևնույնն է՝ երկարաձգում են արդեն երկրորդ անգամ։ Նրանք ապօրինաբար չորս ամիս է գտնվում են բանտում: Ոչ մեկի վրա չեն կարողանում այդ հոդվածը հաստատել, ուղղակի պահում են բանտերում, մինչև տեսնեն՝ ինչ կորոշեն»,- ասել է Բադալյանը։

Շանթ Հարությունյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, քանի որ նա մեղադրվում է նոյեմբերի 5-ի ակցիայի ժամանակ գետնին ընկած ոստիկանին ծեծելու մեջ։ Սակայն, Ռուզան Բադալյանի փոխանցմամբ, Հարությունյանը շարունակում է հերքել իր արարքում հանցակազմի առկայությունը, քանի որ այդ անձը եղել է քաղաքացիական հագուստով, չի ներկայացել, որևէ տարբերանշան չի կրել, Հարությունյանը և նույն մեղադրանքով բանտերում գտնվող մյուս կալանավորները չէին կարող ենթադրել, որ նա ոստիկանության աշխատակից է։
Հարությունյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։
«Իշխանությունները, նախաքննական մարմինը ոչ մի կերպ չեն կարողանում հաստատել այդ 316-րդ հոդվածը, դա միանշանակ սադրիչ է եղել՝ ոստիկան, թե ոչ ոստիկան... Մարդը քաղաքացիական հագուստով է եղել և ոչ մեկը չէր կարող ասել, որ նա ոստիկան է եղել»,- նշել է Հարությունյանի նախկին կինը։

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ