Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կրթության ոլորտի 2013 թ. պատկերը՝ ըստ օմբուդսմենի

Կրթության ոլորտի 2013 թ. պատկերը՝ ըստ օմբուդսմենի
31.03.2014 | 21:33

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է oմբուդսմենի՝ 2013 թ. զեկույցում տեղ գտած անդրադարձը` կրթության ոլորտի թերությունների ու խնդիրների, դրական զարգացումների մասին։

Զեկույցում թվարկված են հետևյալ թերություններն ու խնդիրները՝
- Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հաշմանդամություն ունեցող հազարավոր երեխաների կրթության իրավունքը, քանի որ նրանց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:
- Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:
- Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:
- Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:
- Թերի ստուգումների հետևանքով չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դեղերի բացակայության դեպքերը:
- Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ բուհերի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է բուհերի չքաղաքականացված լինելու սկզբունքին:
- Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
- Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:
- Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել կարգավորող թերի հրամանը:
- Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորություններ, ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ՝ որոշումներում, հրամաններում:
Զեկույցում նաև արձանագրվել են դրական զարգացումները՝
- ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցների տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
- ՀՀ Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
- ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ