Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թարգե՛ք հարցեր տալը, սա քաղաքական պատվեր է»

«Թարգե՛ք հարցեր տալը, սա քաղաքական պատվեր է»
18.07.2014 | 15:25

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանի, Արթուր Մարգարյանի, Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի, Շահեն Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Վահե Մկրտչյանի, Վարդան Վարդանյանի դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ («Խուլիգանություն») հոդվածով:

Քանի որ փաստաբան Ռուբեն Սարգսյանը հոր մահվան պատճառով չէր կարողացել ներկայանալ դատական նիստին, այսօր նրա փոխարեն գործում ներգրավվեց փաստաբան Արա Զաքարյանը:
Արա Զաքարյանը կարդաց տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները: Հետո, երբ նա սկսեց հարցեր ուղղել ոստիկանին, վերջինս պատասխանում էր «չեմ կարող ասել, չեմ հիշում»: Պարզվեց, որ նա չէր հիշում նաև ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի կողմից իրեն ու մեկ այլ ոստիկանի հրելը:
Շանթ Հարությունյանը հարց ուղղեց, թե իրեն ակցիայի օրը թուրքերի շպիոն անվանելը իր նախաձեռնությա՞մբ է արել, թե՞ հանձնարարություն է կատարել:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ Գեղամ Խաչատրյանին հարցրեց, թե հիշո՞ւմ է նման միջադեպ:
«Բնականաբար՝ ոչ»,- եղավ արձագանքը:
«Սա քաղաքական պատվեր է, թարգե՛ք հարցեր տալը»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը և Արա Զաքարյանին խորհուրդ տվեց քիչ հարցեր տալ տուժող ճանաչված ոստիկաններին:
Տուժող ճանաչված ոստիկան Պետրոս Հայրապետյանին Շանթ Հարությունյանը հարց ուղղեց, թե իրեն ճանաչո՞ւմ է որպես տուժող:
«Իհարկե, տուժող եմ», -ասաց նա: Մյուս ոստիկանի նման նա նույնպես ասաց, որ իրեն ամբողջ գումարտակը տեսակցության էր եկել հիվանդանոցում:
Շանթ Հարությունյանը կրկին ելույթ ունեցավ: Նա այս անգամ նշեց, որ ռուսական ԿԳԲ-ն ուղարկել է մեծ թվով դիվերսանտներ, իսկ ՀՀ-ի ԿԳԲ-ն էլ կատարում է նրա պատվերը: Ըստ նրա՝ ՌԴ-ն խնդիր է դրել իր առջև բարոյազրկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և այդ համատեքստում պատահական չէ, որ հենց ՌԴ-ում ձերբակալել են ծագումով արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին:
«ՌԴ-ն Ադրբեջանին վաճառել է ոչ թե զենք, այլ Ղարաբաղը»,- ասաց Շանթ Հարությունյանը: Այս խոսքն ընդունվեց ծափահարություններով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ