Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՄԻՊ. «Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում»

ՄԻՊ. «Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում»
23.07.2014 | 14:15

«Իրավական դաշտում անթույլատրելի էր շուրջ 4 ամիս չվերացնել կատարված խախտումը և միայն պաշտպանի խախտման որոշումից (առ հունիսի 20) հետո գլխավոր դատախազի հանձնարարականով (առ հուլիսի 3) սկսել մարդու խախտված իրավունքի վերականգնումը: Առավել ևս, որ ազատամարտիկի այրու իրավունքի խախտման մասին օմբուդսմենը գլխավոր դատախազին առաջին անգամ տեղեկացրել էր դեռևս մարտի 20-ին»: Այս մասին ասվում է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարությունը վերաբերում է զոհված ազատամարտիկի այրու իրավունքների խախտմանը, որը թույլ էր տվել գլխավոր դատախազությունը: Դատախազության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունել էր խախտման փաստը, սակայն դրա մասին խոսելիս «իրեն թույլ էր տվել մոլորեցնող և անպատշաճ դատողություններ»:

«Ըստ օրենքի` եթե խախտումը թույլ տված պետական մարմինը քսանօրյա ժամկետում չի կատարում պաշտպանի առաջարկները, ապա պաշտպանը հրապարակում է տվյալ խախտման որոշումը: Տվյալ դեպքում, ս.թ. հունիսի 20-ին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկել է խախտման որոշումը՝ իր երկու առաջարկներով. առաջին՝ տալ հանձնարարականներ՝ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով, երկրորդ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց: Ցավոք, գլխավոր դատախազը պատշաճ չի կատարել այդ առաջարկները, իսկ դրանցից միայն մեկի մասնակի կատարման մասին նույնիսկ չի էլ իրազեկել պաշտպանին»,- նշվում է հաղորդագրության մեջ: ՄԻՊ աշխատակազմը տարակուսում է, որ գլխավոր դատախազությունը «թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում, իմացել այդ մասին և չի ձեռնարկել պատշաճ քայլեր, իսկ այժմ էլ փորձում է հասարակությանը շեղել սեփական թերացումներից»: ՄԻՊ աշխատակազմը հույս ունի, որ դատախազությունը «հանրությանը հայտնի և անհայտ այլ գործերով կդրսևորի բարոյական և իրավական առավել բարձր հատկանիշներ»:

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ