«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նոր գործեր կարող են ջրի երես դուրս գալ

Նոր գործեր կարող են ջրի երես դուրս գալ
22.06.2018 | 01:53

Մանվել Գրիգորյանի գործն այն խմորն է, որ դեռ շատ ջուր կվերցնի, և այս պահին դժվար է ասել, թե ինչ նոր բացահայտումներ կարող են ի հայտ գալ։ Մեկ հարցի շուրջ, սակայն, կարծում ենք, կարելի է զրուցել. այն, ինչ բացահայտվեց, Մանվել Գրիգորյանի՞ խնդիրն է, թե՞ համակարգի։

«ՊԱՐԶ Է, ԹԵ ՎԱՆՈՆ ԻՆՉՈՒ Է ՀԵՏԱՊՆԴՎԵԼ»

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Չեմ ցանկանում քաղաքական գնահատական տալ, այն ավելի շատ դիտարկում եմ որպես հիվանդ մարդու արարք։ Սրա հետ մեկտեղ, բոլոր դեպքերում պետք է նկատել, որ տարիներ շարունակ գործել է մի համակարգ, որը հիմք է հանդիսացել, որ Հայաստանում նման երևույթներին հանգիստ վերաբերվող մարդկանց շրջանակ ձևավորվի։ Կարծում եմ` Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, և անհրաժեշտություն կա նախկին համակարգը վերից վար փոխելու։
-Պարոն Զուրաբյան, մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը ԱԺ ամբիոնից Ձեր ելույթում կարևորելով քաղբանտարկյալների խնդիրը, ասացիք. «Չմոռանանք` դրսում էլ մեկ քաղաքական վտարանդի ունենք»։ Պարզ է, որ նկատի ունեիք Վանո Սիրադեղյանին։ Այժմ այդ հարցը քննարկվու՞մ է, թե՞ ուղղակի այն ռեպլիկի կարգով, որպես հիշեցում հնչեցրիք նոր վարչապետի ականջին։
-Ես պարտավոր էի բարձրաձայնել և հիշեցնել Վանո Սիրադեղյանի մասին։ Կարծում եմ` շատերի համար պարզ է, թե Վանոն ինչու է հետապնդվել. նույն իշխանությունները Վանոյի և նման մարդկանց մեջ վտանգ էին տեսնում։ Հարցը պետք է բարձրաձայնվեր, և բարձրաձայնեցի։ Առիթ լինելու դեպքում նաև այս հարցը քննարկելու եմ վարչապետի հետ, քանի որ համոզված եմ` այս հարցում անելիք ունենք։
-Այսինքն, դա սոսկ ռեպլիկ չէր։
-Ոչ։ Կարծում եմ, որ ոչ։

«ԸՆԴԱՄԵՆԸ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է»

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար)
-Պարոն Մելիքյան, ժողովուրդը դեռևս ուշքի չի գալիս Մանվել Գրիգորյանի արարքից, իսկ ԱԱԾ-ի բացահայտումը Ձեր շատ կուսակիցների գնահատմամբ, անսպասելի էր։ Ի՞նչ եք կարծում, այդ երևույթը Մանվել Գրիգորյանի՞ խնդիրն է, թե՞ համակարգի։
-Դա միայն Մանվել Գրիգորյանի խնդիրն է։
-Իսկ հնարավո՞ր է, որ համակարգը նպաստեր նման խնդրի առաջացմանը։
-Կարծում եմ` ո՛չ հարցի, ո՛չ էլ պատասխանի մեջ նման հիմք չի կարելի դնել, քանի որ դա ընդամենը ենթադրություն է։

«ԿԲԱՑԱՀԱՅՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար)
-Պարոն Ռուստամյան, Դուք ինչպե՞ս եք դիտարկում հարցը` Մանվել Գրիգորյանը համակարգի՞ խնդիրն է։
-Այդ հարցը կբացահայտի քննությունը։
-Իսկ այս պահին, որպես քաղաքական գործիչ և որպես նախկինում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած կուսակցության ներկայացուցիչ, չե՞ք կարող հնչեցնել Ձեր գնահատականը։
-Ժամանակից շուտ եզրակացություններ անելը ճիշտ չեմ համարում։


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ