«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շոֆերից արվեստասեր մեկ «քայլ» է

Շոֆերից արվեստասեր մեկ «քայլ» է
10.07.2018 | 00:46

«Մարդկանց թվում է, թե կառավարությունում ասում են՝ այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, և գնում են բերման ենթարկելու: Եղել է քաղաքացի, ով եկել դիմում է գրել ինձ, որ իրեն պրոբլեմի առաջ են կանգնեցրել, իր ձեռքից այդ նկարները խլել են: Ես դիմումը մակագրել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, նա բացատրություն է տվել, հաղորդում է տվել հանցագործության մասին, և գործին ընթացք է տրվել»,- այսօր, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տան խուզարկությանը, ասել է Նիկոլ Փաշինյանը: Ընդհանրապես շա՜տ հետաքրքիր է, որ տարիներով Հայաստանում բոլոր բիզնեսներին «փայ» մտած մարդուն մեղադրում են Մարտիրոս Սարյանի նկարների յուրացման մեջ: Փաստորեն, ժամանակին «Կռազի շոֆեր» Սաշիկ Սարգսյանը բավականին արվեստասեր է ու եթե նույնիսկ «փայ» է մտել, ապա միայն վարպետի «ժառանգության» մեջ: Հա, մեկ էլ թմրանյութից կախվածություն ունեցող մի որդի ունի, որն աջուձախ թմրադեղեր է թաքցրել:


ԱԱԾ-ի բացահայտումներից տպավորությունն այնպիսին է, որ ամենամեծ շահողը հենց Ալեքսանդր Սարգսյանն է, որովհետև «փայ» մտնողի համբավ ունեցող Սաշիկը ոսկու կարաս չունի, ինչպես ժողովուրդն էր ակնկալում, ընդամենը` Սարյանի նկարներ: Կոտրվեց «շոֆերի» կարծրատիպը, հասարակության պատկերացումներն էլ միլիարդների մասին հօդս ցնդեցին: Միայն անհասկանալի է, որ ԱԱԾ-ն չհետաքրքրվեց` այդ ինչպե՞ս է լինում, որ նրա վերելակն անգամ ոսկեզօծ է, բայց «կարգին» գումար էլ չունի: Կամ ինչպես է պատահել, որ նախորդ տասը տարիներին հազարավոր գործարարներ դժգոհել են նախկին նախագահի եղբորից՝ իրենցից բիզնես խլելու կամ կեսն իրենով անելու համար, սակայն տանը միայն զարդեր են ու նկարներ: Հնարավոր չէ, որ ԱԱԾ-ն ողջ տեղեկությունը չունենա այս կամ այն հայտնի անձի գործունեության, նրա կասկածելի գումարների ծագման մասին: Փոխարենը ԱԱԾ-ն այս մասին պատմող տեսանյութը շա՜տ գեղարվեստորեն է մատուցում, համարյա Սարյանի նկարների հանգույն՝ Սաշիկի ամենամեծ խնդիրը՝ թմրամոլ որդին՝ «ցոփ ու շվայտ երիտասարդը, առանց վարանելու իր թանկարժեք մեքենան նվիրել է ընկերուհուն»: Եթե ընկերուհուն նվիրած մեքենայից տեղյակ է ԱԱԾ-ն, բազմաթիվ «քցված» գործարարներից ու ներդրողներից հե՞չ տեղյակ չէ: Նրանք կառավարության ղեկավարին չե՞ն դժգոհել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ