Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հների ու նորերի բարերարը

Հների ու նորերի բարերարը
17.07.2018 | 01:30

Սփյուռքահայ որոշ գործարարներ, իրենց գոհունակությունը հայտնելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության առիթով, մեզ հետ զրույցում, այնուամենայնիվ, անհանգստություն հայտնեցին մի շարք հարցերի վերաբերյալ: Նրանք կասկածելի համարեցին հատկապես այն հանգամանքը, որ հին իշխանությունից մնացած որոշ կադրեր շարունակում են իրենց «ծառայությունը» մատուցել նորերին: Խոսքը դրսի գործարարներից մեկի մասին է:

«Նույն մարդիկ, որ կշրջապատեին Սերժին, իրենց տեղը չփոխեցին նաև Նիկոլի իշխանությունում, նրան շրջապատողների մեջ: Այսինքն, ըսել կուզեմ, ըստ երևույթին բան չփոխվեցավ տակավին,- ասաց սիրիահայ գործարարներից մեկը։- Նեխած աղբերը, որոնք հաճախ կշրջապատեին Սերժին ամեն իր պաշտոնական այցերու ժամանակ, հիմա նույն մարդոց կտեսնիմ Նիկոլի և Արմենի հետ: Մաֆիոզներ են միջազգային մակարդակի, ամեն տեսակ ապօրինի գործեր ընողներ»: Մեր զրուցակցին խնդրեցինք հստակեցնել, թե ու՞մ նկատի ունի: «Անուն մը կուզե՞ս: Մինչև իսկ կաթողիկոսին քովեն չի հեռանար, որ ոչինչէն հիմա հարյուրավոր միլիոն դոլարների տեր է Հայաստանում»,- շարունակեց սիրիահայ մեր հայրենակիցը, ապա պատմեց, որ նրան Հայաստան բերեց Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը: Խոսքը Գաբրիել Չեմբերջյանի մասին է:


Հիշեցնենք, որ նա «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահն է, և տարիներ շարունակ այդ հիմնադրամն ընդամենը փողեր լվանալու նպատակ է հետապնդել: «Իրենց կողքին կգործեր, բայց նրանց կշահագործեր: Այսօր ալ նոր եկողներուն հետ կտեսնեմ իրեն: Ավելին, առաջին հյուրն էր նաև Աննա Հակոբյանի հիմնած բարեգործական հիմնադրամի: Մարդը նախորդ իշխանության ղեկավար դասին օգտակար կըլլար ապօրինի գործեր ընելով, հիմա նույն աս մարդը նոր իշխանություններու ալ կծիկը մտած է՝ վստահ, որ իր գործերը նույն թափով կշարունակե»,- վստահեցրեց գործարարը, միաժամանակ հույս հայտնելով, որ նոր իշխանությունները կհեռացնեն նրան իրենց շրջապատից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ