Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ դեսպան. Դեռևս վաղ է հայտարարել Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին

ԱՄՆ դեսպան. Դեռևս վաղ է հայտարարել Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին
18.07.2018 | 23:53

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ դեռևս վաղ է հայտարարել նոր խոշոր ներդրումների մասին: «Կոռուպցիան և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են ԱՄՆ ներդրողների համայնքի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռ. Միլսը: Նրա խոսքով` «դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»:

«ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում այստեղի հնարավորությունների մասին: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ կառավարությունը հետամու՞տ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի քայլերում, հետաքննությունները, որոնք սկսվել են, ինչպե՞ս է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին»,- նշել է ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ