«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԿԳՆ-ն կրակն է ընկնել

ԿԳՆ-ն կրակն է ընկնել
06.09.2018 | 19:19

Տարիներ առաջ, երբ դեռ առաջին քայլերն էի անում լրագրության ոլորտում, գնացել էի մի միջոցառում լուսաբանելու, որտեղ ներկա էր նաև այն ժամանակվա Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հստակ չեմ հիշում, թե այդ միջոցառման ժամանակ նախկին նախարարն ի՞նչ խոստացավ միջոցառման մասնակից աշակերտներին, բայց լավ եմ հիշում իմ ու նախարարի հարցուպատասխանը:


Աշոտյանից հետաքրքրվել էի՝ պատրաստվո՞ւմ է կատարել երեխաներին տված խոստումը, նա էլ անկեղծացել էր, թե նախարարությունն իր խոստումների ձեռքը կրակն է ընկել:
Կրթության նախարարությունն այժմ նույնպես «կրակի մեջ է», բայց ոչ թե նախարարի խոստումներից, այլ՝ հայտարարություններից:


Կրթության ոլորտի գլխավոր պատասխանատու Արայիկ Հարությունյանի սենսացիոն բացահայտումների մասին հայտարարությունները երբեմն վատ դրության մեջ են դնում նախարարության աշխատակիցներին, որ ստիպված են լինում ինչ-որ ձևով դուրս գալ նախարարի գերինքնավստահ, բայց չփաստարկված ասածների տակից:


Բոլորս էլ հիշում ենք, թե նախարար նշանակվելուց գրեթե ժամեր անց ինչպես նախարարն անարգանքի սյունին գամեց «Այբ» դպրոցի կողմից իրականացվող «Արարատիան բակալավրիատ» ծարգիրը՝ հայտարարելով, թե այնտեղ ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել: Վերջինս հափշտապ կերպով հայտարարել էր նաև, որ «Արարատյան բակալավրիատին» պետական աջակցություն տրամադրելը բացառապես քաղաքական որոշում է եղել, հետևաբար՝ պետք է աուդիտ անել ու հաշվել այդ ծրագրի փողերը:
Եղավ աուդիտ, թե ոչ, այդպես էլ ոչ ոք չիմացավ, քանի որ մինչև այսօր նախարար Հարությունյանը կամ նախարարության մեկ այլ պաշտոնյա չեն ներկայացրել աուդիտի արդյունքներն ու չեն հիմնավորել չարաշահումների մասին իրենց հայտարարությունները:
«Արարատյան բակալավրիատի» մասով Հարությունյանի կատարած մեկ այլ հայտարարության՝ կրթական ոլորտում էլիտար կղզյակներ ստեղծելու մասով, անպատեհությունն էլ ակներև դարձավ, երբ վերջինս օրեր առաջ հայտարարեց, թե համակարգը («Արարատյան բակալավրիատը»- Ս.Վ.) պետք է ներդրվի բոլոր ավագ դպրոցներում, եթե դրա հնարավորությունը կա:


Բուռն քննարկումների տեղիք տվեց նաև նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ մի ուրիշ միջադեպ, երբ վերջինս դպրոցի տնօրենների հետ հանդիպման ժամանակ հակադարձել էր ինչ-որ հարց բարձրաձայնած տնօրենին ու վստահորեն հայտարարել, թե դպրոցի տնօրենն իր արտաբերած միտքն անգլերենով չի կարող ասել: Ուսուցիչը սակայն հիասթափեցրել էր վերջինիս ու արտահայտվել հստակ անգլերենով:
Սեփական խոսքն անհստակ ձևակերպելու պատճառով մի քանի օր առաջ Ա. Հարությունյանը ստիպված էր հանդարտեցնել Կառավարության շենքի մոտ հավաքված առևտրականներին, որոնք դժգոհում էին, թե ԿԳ նախարարի հայտարարությունը, որ աշակերտները պարտավոր չեն սև ու սպիտակ համազգեստ կրել, ազդել է իրենց առևտրի վրա, ու ծնողները, անսալով նախարարի հորդորին, սեպտեմբերին ընդառաջ սև ու սպիտակ զգեստներ չեն գնել: Շուկայի վաճառականները նախարարից պահանջում էին պատասխան տալ իրենց գործին խփելու համար: Հարությունյանն առևտրականներին պատասխան տվեց, սակայն նրա՝ «ես այս ազգից բան չեմ հասկանում» ձևակերպումը կրկին բուռն քննադատության արժանացավ:
Վերադասի ու աշխատակցի անջրպետային հարաբերությունների մասին օրինիբուն քննդատող նորեկ կառավարիչները, փաստորեն, այսօր հենց այդ նույն անջրպետի կրողն են: Կարելի՞ է վստահորեն հայտարարել մի բան, ինչի մասին տեղյակ չես առհասարակ: Ի վերոջ անգամ Նոստրադամուսը կդժվարանար հստակ ասել՝ տվյալ տնօրենը գիտի՞ անգլերեն, թե՞ ոչ: Քննադատել վատ աշխատանքը, այո, միշտ էլ տեղին է, բայց հայտարարել մի բան, ինչի «տակից դուրս գալը» դժվար է լինելու, մեղծ ասած, կոռեկտ չէ:


Պետական կարևորագույն պաշտոն ստանձնած անհատն իր արտահայտություններն այնքան հստակ ու փաստարկված պետք է ձևակերպվի, որ հետո ստիպված չլինի իր ասածն այլ ձևակերպումներով բացատրել Կառավարության շենքի դիմաց «կանգնած առևտրից» դժգոհող վաճառականներին :
Այդ առևտրականները, հնարավոր է, այլևս չբողոքեն նախարարի «անիմաստ հայտարարություններից», բայց ամբողջ կյանքում կհիշեն, թե ինչպես մի պաշտոնյա «վայիս եղավ» իրենց առևտրին: Դպրոցի տնօրենն էլ երևի երբեք չի մոռանա «սիրո ու հանդուրժողականության» մթնոլորտում, բայց նախարարի խիստ հայացքի ներքո իր հետհեղափոխական քննության մասին: Դե իսկ «Արարատյան բակալավրիատը» կշարունակի իր խաղաղ երթն ու նախարարի հորդորով և «կրթության ոլորտում էլիտար կղզյակներ առաջացնելու» նպատակով կներդվի մի շարք ավագ դպրոցներում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ