«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կիևյան ճգնաժամ Մոսկվայի և Կոստանդնուպոլսի պատրիարքների միջև

Կիևյան ճգնաժամ Մոսկվայի և Կոստանդնուպոլսի պատրիարքների միջև
11.09.2018 | 10:25

Մոսկվաի պատրիարքարանը հայտարարել է, որ Կոստանդնուպոսի պատրիարքի հետ բանակցությունները փակուղի են մտել և հարաբերությունները խզման եզրին են: Փաստը, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը սկսում է Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախ նոր ուղղափառ եկեղեցու ստեղծումը Ուկրաինայում և այդ նպատակով իր երկու ներկայացուցիչներին է ուղարկել Կիև, արժանացել է Ռուս ուղղափառ եկեղեցու` աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցու, բացասական արձագանքին: Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ եթե Կոստանդնուպոլսի պատրիարքը ընդունի որոշումը, որը կհանգեցնի Ուկրաինայի դուրս գալուն Մոսկվայի պատրիարքարանի կանոնիկ տարածքից, Ռուս ուղղափառ եկեղեցուն այլ ելք չի մնա` Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ կապերը խզելուց բացի: Միտրոպոլիտ Իլարիոնի խոսքով` փաստը, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը շարունակում է այդ ուղղությամբ գործել, չնայած մի քանի օր առաջ Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը մեկնել էր Ստամբուլ, հանդիպել Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ և նրան փոխանցել Ռուս ուղղափառ եկեղեցու բոլոր փաստարկները այդ հարցում, կողմերի երկխոսությունը փակուղի է մտցնում: Փորձագետները նշում են, որ եկեղեցուների միջև շարունակվում է լարումը և մրցակցությունը, որ պատմական վաղեմի արմատներ ունի:


Իլարիոնն ասել է, որ եթե Կոստանդնուպոլսի պատրիարքարանը իր ծրագիրը տանի մինչև վերջ և Ուկրաինան Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախ հայտարարի, Մոսկվայի պատրիարքարանը այդ որոշումը չի ընդունի և դա կհանգեցբի երկու եկեղեցիների կապերի խզմանը:
Ուկրաինայի արևմտամետ վարչակարգը, որ պաշտոնապես պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ Ղրիմի պատճառով, Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու քաղաքականության շրջանակներում տարեսկզբին դիմել է Կոստանդնուպոլսի պատրիարքարանին` խնդրելով ստեղծել Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի:


Կոստանդնուպոլսի պատրիարքարանի տարբեր հայտարարություններում նշվում է, որ խնդրանքը ընդունվել է և շուտով Ուկրաինայի անկախ ուղղափառ եկեղեցու ստեղծման որոշում կկայացվի: Վերջնական վճիռը Կոստանդնուպոլսի պատրիարքարանը կհրապարակի մինչև տարեվերջ:
Dünya Bülteni, Թուրքիա


Հ.Գ. Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատվելու որոշակի քայլեր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին սկսել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց առանց հաջողության` միշտ հանդիպելով Ռուս ուղղափառ եկեղեցու դիմադրությանը: Իսկ հիմա քաղաքական արգելքներ չկան, առավելևս, որ Կոստանդնուպոլսի և Ռուս ուղղափառ եկեղեցիների պատրիարքները նաև այլ խնդիրներ ունեն միմյանց հետ և սա երկու պատրիարքների առաջին բախումը չէ: Եթե Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքը ընդունի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն անկախության կարգավիճակ տալու որոշում, իսկ նա այդ որոշումը կընդունի, Ռուս ուղղափառ եկեղեցին հայտնվում է մեկուսացման մեջ` ունենալով ամենամեծ թվով հետևորդները և ամենաշատ ֆինանսները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ