Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՔԾ պետ. «Մարտի 1»-ին բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ

ՀՔԾ պետ. «Մարտի 1»-ին բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ
11.09.2018 | 22:48

«Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ին, բանակը կրակել է` այսօր հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին։ Երկրորդ՝ ես ցանկանում եմ բացահայտում անել, որը չէի ցանկանում անել, ճիշտ ասած, բայց այսօր առիթ է և պետք է հասարակությունն իմանա՝ այս գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմաններում շաբաթներով կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ և արդյունքում, գիտեք, եղել է նաև դիվերսիա», - ասաց Խաչատրյանը։ Նրա գնահատմամբ, ամենախայտառակը, որ արել են այդ օրերին բանակի հետ, զինվորներին վարձկաններ սարքելն է։ «Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8 ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները», - ասաց ԱԱԾ պետը՝ ցուցադրելով մի մատյան, որն, ըստ նրա, առգրավվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից։

«Այստեղ հատ-հատ նշված են այն զինծառայողները և գումարների չափերը։ Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հաշիվներից։ Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք հետագայում, այս պահին ես չգիտեմ ոնց են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, ինչպե՞ս են նրանք այս բանակի զինվորներին դարձրել վարձկաններ», - ասաց Խաչատրյանը։ Հարցին, թե անուններ կհրապարակեն, Խաչատրյանը պատասխանեց. - «Անունները կնշեմ հետագայում։ Նշենք, որ փախնե՞ն»։

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ