Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վերելակային դիվանագիտություն»

«Վերելակային դիվանագիտություն»
16.10.2018 | 00:36

Փորձենք հասկանալ՝ ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում Հայաստանում, կանխավ արձանագրելով՝ Փաշինյանը հայտնվել է գրեթե պատային վիճակում թե՛ ներքաղաքական, թե՛ արտքաղաքական առումներով։ Դիտարկենք։


ա) «Ամենալավատեսական» և ամենահավանական սցենար. այսօր Փաշինյանը, իր խոստման համաձայն, հրաժարական է տալիս, խորհրդարանը նոր վարչապետ չի առաջադրում՝ մեկ շաբաթ, ապա՝ ևս մեկ շաբաթ, ու Փաշինյանը կրկին բարով-խերով գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու կրկին բազմում է իր երազանքի աթոռին։
Հնարավո՞ր է։ Հրաժարականի մասով, կարծես, իշխանական կուլիսներում լուրջ քննարկում կա, որովհետև օրենքի և Սահմանադրության հետ անհապատասխանության խնդիր կա. գիտենք, որ առաջին փուլից երկրորդ փուլ անցումը հնարավոր է ապահովել միայն վարչապետի նոր թեկնածուի առաջադրման և չընտրման նորմի առկայության պայմաններում։
Ինչ խոսք, որևէ օրենք ցայսօր առանձնապես չհարգած, փողոցում՝ «ագորայի» միջոցով հարցեր լուծող, իրեն ու ժողովրդին սահմանադրությունից վեր կարգած Փաշինյանն այս մի «վետոն» ևս կարող է «հաղթահարել» և գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։
Ի դեպ, այս առնչությամբ նրա ընդդիմադիրը ոչ թե ներքին քաղաքական ուժերը և «չար, թունավոր, կոռումպացված» ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլ «թշնամի» միջազգային հանրությունը, որը հաստատապես չի կարող ողջունել օրենքների անտեսմամբ ընտրությունների նման շուտափույթ կազմակերպումն ու անցկացումը և եթե հիմա աչքերը փակի՝ մեկ պատճառով... Ձգենք պաուզան արձանագրելու, որ այդ մեկ պատճառը կա, եղել է և լինելու է Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Անգամ «ոզնուն» տեսանելի է, թե ինչ ինտենսիվությամբ են զարգանում Ղարաբաղի շուրջ գործընթացները Ալիև-Փաշինյան «վերելակային բանակցություններում», Արմեն Սարգսյանի Լավրով-Կարասին հանդիպումներում և, վերջապես, ամերիկյան անվտանգության քաղաքականության «մետր» Ջոն Բոլթոնի՝ սպասվող հայաստանյան այցի «հատակում»։


ՈՒ թե Փաշինյանը Ղարաբաղյան խնդրում չընդառաջի սուբստանտիվ բանակցությունների նորագույն «նորմերն» ընդունող միջազգային հանրության պահանջին, ապա նույն միջազգայինը, որը հնարավոր է այս պահին փակի աչքերը ու թույլ տա Փաշիյանն օրենքների վրայով գնա ու կազմի խորհրդարանական մեծամասնություն, այդ ժամանակ արդեն կբարձրացնի նրա «լեգիտիմության» հարցը՝ համապատասխան բոլոր հետևանքներով հանդերձ։


բ) Միջանկյալ սցենար. Փաշինյանը հրաժարական չի տալիս այս օրերին, փորձում է օգտվել ԲԴԽ նախագահ, Սահմանադրության մանիպուլյացիաների մետր Գագիկ Հարությունյանի խորհրդից՝ նոր, երրորդ կետ ավելացնել սահմանադրության 92-րդ հոդվածում (ինչը բավականին ժամանակատար է), օրենքով փոփոխություն կատարել և այդ ճանապարհով գնալ արտահերթ ընտրությունների։ Այդ դեպքում Փաշինյանն ընտրությունները տեղափոխում է փետրվար-մարտ ամիսներ։
Ձմեռ, հոգնած, սպասումներից զզված հասարակություն. ի՞նչ կլինի։ էյֆորիան սառած կլինի, բայց և ՔՊ-ն Մարալիկում փորձարկած, Սանասարյան Դավթով մկրտած նորագույն սաքուլիկներով կհաղթի ընտրություններում՝ առջևում ունենալով Ղարաբաղյան խնդրի թնջուկը։


Սա քիչ հավանական սցենար է, որովհետև այն իրականացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների 70 ձայն, ինչը Նիկոլը չունի, էլ չենք ասում, որ օրենքը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության։

գ) Վատատեսական սցենար. թե՛ այսօր, թե՛ հետագա հրաժարականի դեպքում խորհրդարանն իր վարչապետի թեկնածուն է առաջադրում ու... ընտրում։ Հասկանալի է՝ սա քիչ հավանական է։ Սակայն քաղաքականության մեջ երբեք չեն ասում՝ երբեք. երբ Նիկոլը երեք հոգով սկսեց քայլել, ոչ ոք չէր մտածում, որ մեկ ամիս հետո նա ժողովրդով վարչապետ կկարգի իրեն։ Ի՞նչ կլինի այս ժամանակ։ Լարվածություն։ Շատ արագ կփոփոխվեն ԱԱԾ, ոստիկանության ղեկավարները, որոնք անմիջապես միջոցներ կձեռնարկեն՝ ջրցան մեքենաներ, մնացած հայտնի տեխնոլոգիաներ. ժողովուրդն անկասկած կցրվի։ Կմնան հազար, մի քիչ, գուցե շատ «պատրիոտներ», նրանց հարցը ևս կլուծվի, կան ձևեր։ ՈՒ կրկին կառաջանան խնդիրներ միջազգային հանրության հետ, իսկ, որ ամենակարևորն է, երկրի ներսում։ Ղարաբաղյան հարցն էլ՝ վրադիր։
Սա, անշուշտ, ամենաանցանկալի սցենարն է։
Ճշգրիտը՝ Նիկոլը ստանձնի իր արածի ողջ պատասխանատվությունը ու իրեն սատարող ժողովրդի հետ պատասխան տա բոլոր «հարցերին»։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ