Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Սարգսյան. Որևէ քաղաքական ուժ չի կարող պարտք լինել այսօրվա իշխանությանը և փոխհատուցել՝ գրպանային ընդդիմություն դառնալով

Արամ Սարգսյան. Որևէ քաղաքական ուժ չի կարող պարտք լինել այսօրվա իշխանությանը և փոխհատուցել՝ գրպանային ընդդիմություն դառնալով
18.10.2018 | 11:02

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վիրավորական է համարում վերլուծությունները, թե հետագայում Լույս» դաշինքը ստանձնելու է խորհրդարանում կեղծ, գրպանային ընդդիմության դերակատարությունը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ որևէ քաղաքական ուժ չի կարող պարտք լինել այսօրվա իշխանությանը և փոխհատուցել՝ գրպանային ընդդիմություն դառնալով, ինչպես եղել է նախկինում շատ կուսակցությունների հետ:


-Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց, այս 14 օրերի ընթացքում որևէ ցնցում կարո՞ղ է լինել, քաղաքական բոլոր ականները վնասազերծված համարո՞ւմ եք:
-Ես ի սկզբանե համարել եմ, որ ականներ չկան և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կոչով դիմել եմ Նիկոլ Փաշինյանին երկխոսություն սկսել, ես տեսել եմ, որ ՀՀ-ում չկա քաղաքական ուժ, որը կարող է այս փուլում որոշակի ինքնուրույնություն դրսևորել և թեկնածու առաջադրել, և չկա քաղաքական այնպիսի անհատ, որն իր վրա կվերցնի այնպիսի պատասխանատվություն, որ գա, ԱԺ-ում ասի՝ հեղափոխությունից հետո ես եմ վարչապետի թեկնածուն, ինձ ընտրե՛ք:
Ինքը ո՞նց է երկրում ապրելու, ո՞նց է էս ժողովրդի հետ աշխատելու, անհնարին է:
Մնացած առումներով, եթե իրավաբանները գտել են, որ սահմանադրական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալն էր, ինքը շատ սիրուն դա երեկ արեց, որևէ խնդիր չեմ տեսնում:
-«Լույս» դաշինքով եք ընտրություններին մասնակցելու, դաշինքի երկու կուսակցություններն էլ խորհրդարանում «Ելք» դաշինքի խմբակցության անդամներ են, Նիկոլ Փաշինյանի հետ բանակցե՞լ եք, առաջարկե՞լ եք կրկին միասին մասնակցել ընտրություններին:
-Շփումներ անընդհատ եղել են, մինչև ավագանու ընտրությունները քննարկվում էր նաև ԱԺ ընտրությունների մասնակցության թեման, որն ընդհատվեց. որոշվեց, որ ավագանու ընտրություններին ՔՊ-ն մասնակցի միայնակ՝ սեփական ուժերը փորձելու նպատակով, որից հետո խնդրին կանդրադառնանք, բայց քաղաքապետի ընտրություններին մենք մասնակցեցինք «Լույս» դաշինքով, դարձանք որոշակի առումով ճանաչելի և անունն էլ այնպիսին ընտրեցինք, որ կարողանանք ներգրավել նաև այլ ուժերի, որովհետև կար տարբերակ, որ անունը լինի «Լուսավոր Հանրապետություն՚, բայց էդ անունը չընտրեցինք, որ հետագայում հնարավոր լինի այլ ուժերի հետ ընտրություններին մասնակցել: Չեմ կարող ասել, որ այս պահի դրությամբ մասնակցության ձևաչափը բոլոր առումներով վերջնական է, բայց ակնհայտ է, որ «Լույս» դաշինքը լավ հնարավորություններ ունի ընտրություններին մասնակցելու և արժանապատիվ քվե ստանալու համար:
-Մամուլում եղան հրապարակումներ, որ հետագայում «Լույս» դաշինքը իր վրա կարող է վերցնել կեղծ, գրպանային ընդդիմության դերակատարությունը:
-Նախ ցավով պիտի ասեմ, որ մամուլում ճիշտ քաղաքական վերլուծություններ, իրավիճակի ճիշտ գնահատականներ կատարում են շատ քիչ լրագրողներ, ու հիմնականում մամուլն աշխատում է զուտ նորությունների վրա, այն էլ՝ այնքան էլ չստուգված նորությունների վրա։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ի այս իրավիճակում նաև մամուլը լուրջ անելիք ունի՝ որակական հատկանիշներից ելնելով: Երկրորդ խնդիրն ընդդիմություն լինելու խնդիրն է, Հայաստանի այսօրվա ընդդիմությունն ակնհայտ տարբերվելու է նախորդ ընդդիմությունից, և այդ հասկացությունը, որը կար նախորդի պարագայում, չի կարող լինել, մի պարզ պատճառով. նախորդ իշխանությունները կեղծում էին ընտրությունները, քրեաօլիգարխիկ համակարգ էին ստեղծել, որտեղ երկրի ամբողջ տնտեսությունը բաժանված էր մի քանի ընտանիքների մեջ, այսինքն՝ գողանում էին, և բիզնեսն ու իշխանությունը տարանջատված չէին: Այդպես միջազգային կառույցներն էլ էին ասում, դա իմ գնահատականը չէ, և ընդդիմությունը պիտի լիներ այնպիսին, ինչպիսին մենք կայինք 2000–ականներին. ընդդիմություն լինելը ընդհանրապես ամեն ինչից ձեռք քաշել էր նշանակում, որովհետև էդ իշխանությունները պատժում էին բոլոր ուղղություններով` մամուլում վարկաբեկումից սկսած, մինչև սեփականությունից զրկում: Էսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի գողանում և ամեն ինչ անում է, որ ընտրությունները արդար լինեն, հետևաբար՝ էսօրվա իշխանությանը ընդդիմություն լինելը պիտի լինի գաղափարի մեջ , գաղափարական տարբերությունների ու գաղափարական պայքարի մեջ: Ինչպե՞ս է այստեղ հնարավոր լինել գրպանային ընդդիմություն՝ ես չեմ հասկանում, կամ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ պիտի անի քեզ, որ դու դառնաս գրպանային ընդդիմություն: Եթե նախկին իշխանությունները որևէ կուսակցության խոստանում էին կամ թույլ էին տալիս, որ նա փող բաժանի, կամ իրենց որոշակի զանգվածին ասում էին՝ քվեարկեք էսինչ ուժի օգտին, ԱԺ-ում մեզ պետք է, դրանով ուժը պետք է պարտքի պատճառով փոխհատուցեր գրպանային դառնալով: Այս իշխանությունը նման հնարավորություններ չունի, որևէ քաղաքական կուսակցություն չի կարող խորհրդարան մտնելու համար պարտք լինել այսօրվա իշխանությանը և փոխհատուցի՝ գրպանային դառնալով:
-Ստացվում է՝ չի բացառվում, որ որակյալ գաղափարային ընդդիմություն կլինեք, բայց գրպանային ընդդիմություն՝ ոչ:
-Ինձ համար նույնիսկ մեկնաբանության թեմա չէ, ես ուղղակի քաղաքական առումով բացատրում եմ, թե որը ինչ է. մտածել, թե որևէ մեկի կամքով կարող եմ ինչ-որ բան անել իմ գաղափարներից դուրս, ինձ համար վիրավորական է ու երբեք չեմ մեկնաբանում:
-Դուք ասել էիք, որ ԵԿՄ-ն կփորձեք այս իրավիճակից դուրս բերել Սասուն Միքայելյանի հետ միասին, հիմա արդեն պարզ է՝ երբ է լինելու համագումարը, նախագահի թեկնածուն ձեզանից ո՞վ է լինելու: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր ցուցակում հայտնվեն նաև ԵԿՄ-ականներ:
- ԵԿՄ բազմաթիվ անդամներ «Հանրապետություն» կուսակցության անդամ են եղել, ես, ԵԿՄ անդամ լինելով, կուսակցության քաղխորհրդի անդամ եմ եղել, և անկախ նրանից, թե ով կլինի ԵԿՄ նախագահը, որևէ խնդիր չկա, որ երկրապահական շրջանակից որոշակի անհատներ, ովքեր կանգնած են եղել «Հանրապետություն» կուսակցության ակունքներում, եթե ցանկություն ունենան, լինեն ցուցակի անցողիկ տեղում: Ինչ վերաբերում է նրան, թե նախագահը ով է լինելու, խնդիրը իմ ու Սասունի մեջ ոչ այդքան նախագահը դառնալու մեջ է, այլ առաջացած խնդիրները լուծելու, որոնք հնից եկած են և էդքան էլ հեշտ չեն լուծվում:

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ