Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեկ կուսակցության իշխանության վերջն այդպես էլ չի գալիս

Մեկ կուսակցության իշխանության վերջն այդպես էլ չի գալիս
19.10.2018 | 01:36

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արագ տեմպերով դառնում է իշխանության կուսակցություն: Իր հետ քայլածներին նախարարական, պետական գերատեսչական ու մարզպետների պորտֆելներ հանձնելուց հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այժմ էլ տեղական ինքնակառավարման մարմիններում է իր համախոհներին «նշանակում»: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայանալիք ընտրություններին իշխող քաղաքական ուժն առաջադրել է իր թեկնածուներին, եթե անգամ չի առաջադրել, ապա գոնե սատարում է, այսպես ասած, իր մարդկանց: Առանձնահատուկ տրամաբանություն ու վերլուծական միտք պետք չէ հասկանալու համար, որ «Քաղպայմանագիրը» ցանկանում է ամենուր ներկայացված լինել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցանկալի արդյունք ապահովելու համար: Սա բոլորիս հայտնի սցենար է, որն անում էին նաև նախորդ իշխանությունները՝ ամենափոքր գյուղում անգամ ՀՀԿ-ական գյուղապետ ունենալով: Նախորդներին հասարակությունը մերժեց նաև այս մենիշխանության համար, որովհետև հատկապես փոքր համայնքներում, որտեղ բնակիչները մեկը մյուսին բարեկամ ու ծանոթ են, լսում ու հարգում են համայնքապետի խոսքը, հետևաբար՝ ընտրություն կատարում ըստ նրա հորդոր-հրահանգի:

Այլակարծությունն այդ համայնքներում ընդունված չէր, և, ասենք, հողի հարկ վճարելիս՝ համայնքապետի խոսքը գետնով տված բնակիչը մեկ էլ հանկարծ իմանում էր, որ իր վճարելիք հարկի չափը շատ ավելին է, քան իր հլու հարևանինը: Որպես կանոն, այդ մարդիկ չէին բողոքում, խուսափում էին տեսախցիկների առջև դժգոհելուց, բայց նեղ շրջանակով հավաքների ժամանակ սրտնեղում էին համայնքն իրենով արած վերադասից: Պատմությունը, ցավոք, կարող է կրկնվել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչից որոշ ժամանակ անց գյուղացին կրկին չի իմանա՝ ում մոտ դարդերը լացի:


Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ թե՛ գործադիրում աշխատող չինովնիկները, թե՛ գործարարները, թե՛ պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներն ու անգամ ամենափոքր համայնքի ղեկավարները փորձելու են կամովին կամ գուցե դեպքերի զարգացման բերումով անդամագրվել ՔՊ-ին՝ աշխատանքը չկորցնելու հասկանալի պատճառաբանությամբ: Սցենարը, իհարկե, լավագույնը չէ, և այս պարագայում իշխող կուսակցությունը զարգացման մի քանի տարբերակ կարող է ունենալ. առաջինն այն է, որ ՔՊ-ն հստակ քաղաքականություն որդեգրի՝ հիմքում ունենալով պետության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ նախագիծ, ու կետ առ կետ բացատրի, թե որ քայլն ինչին է միտված ու ինչ արդյունքի է հանգեցնելու: Տարբերակներից մեկն էլ այն է, որ ՔՊ-ի «ամենամանր» չինովնիկն անգամ, տրվելով իր զբաղեցրած դիրքի գայթակղությանն ու իրեն վերապահված լիազորություններին, կարող է փողերի լվացմամբ, կոռուպցիայով ու պաշտոնական դիրքի չարաշահմամբ զբաղվել: Սա, թերևս, ամենաանցակալի տարբերակն է, առաջին հերթին` պետության համար: Տարբերակներից վերջինն էլ այն է, որ պահի թելադրանքով իշխող քաղաքական ուժին անդամագրված մարդկային հոծ զանգվածը կփլուզվի՝ խիստ տարբերող կարծիքների, հիմնական գաղափարախոսության ու բոլորին միավորող, կապող նպատակների կամ նախագծերի բացակայության պատճառով:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ