Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը

Մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը
19.10.2018 | 15:15

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը, որի շրջանակներում կկայանա վեց համերգ։ Փառատոնը կմեկնարկի Երիտասարդական ֆորումի անդամների ստեղծագործությունների համերգով՝ ՀԲԸՄ համերգասրահում՝ հոկտեմբերի 22-ին։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 24-ին, Կոմիտասի անվան կամերաին երաժշտության տանը կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին համերգը, որին ընդգրկված են Էդուարդ Հայրապետյանի, Գրիգոր Առաքելյանի, Միխայիլ Կոկժաևի, Ստեփան Սուքիասյանի, Արսեն Հարությունյանի, Ստեփան Շաքարյանի, Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունները։
Հոկտեմբերի31-ին կկայանա Մանկական երաժշտության համերգ՝ Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ, ովքեր կկատարեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործութոյւններից։


Նոյեմբերի 8-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ համերգը՝ «Տաղարան» համույթի մասնակցությամբ․ կհնչեն Խաչատուր Մարտիրոսյանի, Գայանե Կեսոյանի, Երվանդ Երկանյանի և Դավիթ Գիլանյանի ստեղծագործություններից։ Համերգի երկրորդ մասին, որ կրում է «Հիշատակին» խորագիրը, կհնչեն վերջին տարիներին մահացած կոմպոզիտորների (Հրաչյա Մելիքյան, Դավիթ Գիլանյան, Էդուարդ Սադոյան, Ռուբեն Սարգսյան) ստեղծագործություններից, այն յուրօրինակ խոնարհում կլինի արվեստագետների հիշատակին։
Նոյեմբերի 12-ին ՀԲԸՄ համերգասրահում կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ համերգը, որին կհնչեն Գեղունի Չթչյանի, Զոհրաբ Փարեմուզյանի, Արմենուհի Կարապետյանի, Անահիտ Կոստանյանի, Դավիթ Բալասանյանի, Աննա Գարսոյանի, Իրինա Խաչատրյանի, Տիգրան Համբարյանի, Աննա Հակոբջանյանի և Սերգեյ Ումրոյանի ստեղծագործութույններից։


Փառատոնի փակման համերգն էլ կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ ՀԱՖՆ կամերային կազմը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կներկայացնի Արամ Սաթյանի, Սուրեն Զաքարյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Բաբայանի և Ժիրայր Շահրիմանյանի կամերային-նվագախմբային ստեղծագործություններից։
Հավելենք միայն, որ նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մուտքն ազատ է։

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ