Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մտածելու բան կա

Մտածելու բան կա
26.10.2018 | 00:22

Հայկական իրականությունը վերածվում է ծանր մղձավանջի։ Կրկին ու կրկին հիշենք Հռոմի պապի նախորդ օրվա բարձրաձայնումը՝ եվրոպական պոպուլիզմի ու Հիտլերի մասին, որին «ընտրեց իր իսկ ժողովուրդը»՝ մեծ ոգևորությամբ, որն էլ աշխարհն ու գերմանական ժողովրդին ներքաշեց պատերազմի մեջ՝ կործանելով երկրներ, միլիոնավոր մարդկանց կյանքեր։


Այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան ներքաղաքական կյանքում, ուղղակի աբսուրդ է։ Մեկ մարդու մոնոթատրոն, որը ինչ ցանկանում, անում է, ինչ ուզում, խոսում է, և այդ բոլորը՝ ժողովրդի անունից։ Հրաժարվում է, հաթաթա տալիս, հետո էլի հրաժարվում ու էլի հաթաթա տալիս, մտքեր հայտնում, որոնք առողջ բանականության հետ շատ քիչ աղերսներ ունեն։
Ակնհայտ է՝ մեկ դերասանի այս մոնոթատրոնում իրականության զգացողության կորուստն ամենաբնորոշն է, անդրադարձավ նաև ՀՅԴ պատգամավորներից մեկը, արձանագրելով` առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «ժողովրդի» կամքով, Երևան քաղաքի ընտրությունների հանգույն, պառլամենտում կլինի մեկ ուժի մոնոպոլիա, ժողովրդի հզոր «սերը» վայելող այդ ուժի համար խնդիր չի լինի մարիխուանայի օրինականացումը, միասեռ ամուսնությունների և մանկատներից նրանց տրվելիք երեխաների՝ օրենքով ամրագրումը։ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու «անհրաժեշտության» մասին չասվեց, սակայն մեր կողմից ավելացնենք՝ Ղարաբաղյան «գրավյալ» հողերի վերադարձը՝ «խաղաղության դիմաց», ինչպես ձևակերպել էր Հայաստանից հեռացող պարոն Միլսը։


Այս իրողություններին զուգահեռ նկատենք Հայաստան ժամանած ամերիկյան բարձրակարգ էմիսարների այցերը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Կանադայի վարչապետ Թրյուդոյի այցերի «կողքին»։ Եվ դա այն պահին, երբ Դոնալդ Թրամփն արտաբերել է Ռուսաստանի հետ կարճ և միջին հեռահարության միջուկային հրթիռների հայտնի համաձայնագրից դուրս գալու մասին` ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական միստր Բոլթոնի Պուտինի-Լավրովի-Շոյգուի, ապա և՝ Ալիևի հետ ունեցած հանդիպումներից հետո՝ Հայաստան «գործուղելու» «պահին»։
Հիշենք՝ Բոլթոնը Ռուսաստանում քննարկել է Կովկասին, Ադրբեջանում` Ղարաբաղին վերաբերող հարցեր։ Նա սենսացիոն հայտարարություն էր արել Ադրբեջանում. այն է՝ Ղարաբաղյան խնդիրը ոչ թե տարածաշրջանային, այլ միջազգային հետաքրքրության առարկա է։
Հանգե՞նք անհրաժեշտ եզրակացությունների, այդ ամենը շաղկապելով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ամրագրումով՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, փաշինյանական անհասկանալի ՔՊ կուսակցության մոնոպոլիան ապագա խորհրդարանում, հեղափոխությունն ավարտելուն, մենթալ պլանը հիմնովին փոխելուն զուգահեռ, Բոլթոնի՝ տարածաշրջան բերած «միջազգային խնդրի» լուծման կոդն է իր մեջ կրում։


Կրկին ու կրկին տանք նույն հարցը` լուծման այդ «տեսլականում» ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնեցվա՞ծ են գործում՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ձևաչափում, եթե այո, «բերետների» ի՞նչ գույնով։
Նկատենք շատ խոր մեկ նրբություն ևս։ Թրամփը կարճ և միջին հեռահարության հրթիռային համակարգից դուրս գալու մասով ամրագրում է նաև՝ հարկավոր է նոր համաձայնագիր կնքել, արդեն «անտանտ» ձևաչափով, որին կմասնակցի նաև Չինաստանը։ Հիշենք՝ Չինաստան-Ռուսաստան-ԱՄՆ եռամիասնության ձևաչափը ամերիկյան «գորշ կարդինալ» Հենրի Քիսինջերի իդեա-ֆիքսն է՝ աշխարհը նորովի ֆորմատավորելու մասով։ Չմոռանանք, նա ոչ միայն «Բիլդերբերգյան ակումբի» օդիոզ անդամներից է, որը ցայսօր շատ մեծ դերակատարություն ունի ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, նրա «բարձր» խորհուրդներից են օգտվել ամերիկյան նախագահները, նա նաև Նոբելյան մրցանակակիր է, Վլադիմիր Պուտինի սիրելի բարեկամը։


Եվ ուրեմն, այս Քիսինջերը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, առաջիկայում գալու է Հայաստան։ Ասվա՞ծ է սրանով ամեն բան։ ՈՒնի՞ նահանջի ու մանևրելու տեղ խորհրդարանում մոնոպոլիայով հստակ ֆորմատավորված Նիկոլ Փաշինյանը «միջազգային» կարևոր հարցերում։
Պատասխանը միանշանա՞կ է, թե՞ մտածելու բան կա։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ