Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Կատարվեց ապուշիս երազանքը»

«Կատարվեց ապուշիս երազանքը»
02.11.2018 | 00:53

Խորհրդարանը ցրվեց, մեկ դերասանի թատրոնը դարձավ շրջիկ թատրոն, առաջիկայում հայոց լյումպենը «տեղերում» կըմբոշխնի ռեյտինգային թեկնածուների հետևից գնացած, նրանց իր մեջ կլանած, ժողովրդի ցածր բնազդների վրա աշխատող վարչապետի ԺՊ-ի կեղծ ժպիտները, մտահոգությունները, ֆլիրտներն ու մանիպուլյացիաները։


Երկրորդ շերտում տեղի կունենա ավելի բարդ գործընթաց. ժողովրդի մի մասի ներսից՝ չակրաների խորքից դուրս եկած իր իսկ «պատկերը» աստրալում կհավաքագրի նրանց բոլորի էներգիան, ոգին, կլինի մեկ հոգի՝ «բազմաց» համար, ու ինչպես, ինչքան ցանկանա, նրանց հոգին գողացած ադեպտը կբազմապատկի իրեն՝ սիրահար աչքերով իրեն նայող ժողովրդի գիտակցության մեջ։


ՈՒ սարսափելին սա չէ, այլ այն, որ 1800-ամյա քրիստոնյա ժողովրդի ներքին ինքնապաշտպանական բնազդը դույզն-ինչ չի շարժվի՝ հասկանալու՝ ինչ սիրեցիր, նրա գերին կլինես, ինչով խփես, նրանով կընկնես, ու որ կռապաշտությունն ամենաահավոր մեղքն է։
Մեղքը իր վիզը, սակայն խնդիրն այն է, որ պատասխան տալիս «տողանի» են կանգնելու ոչ թե կուռքը ձուլած կռապաշտները, այլ խաչը վերցրածները, սուրն անցնելու է կուռքը մերժած «մնացորդ» սրտով, որոնք զգուշացնում էին Աստծո այս փոքր հոտին՝ մի արա, զի ասված է՝ անիծվի նա, ով մարդու վրա է իր հույսը դնում։
Եղածը եղած է։ Հոգևոր շերտերից իջնենք երկրի վրա, տուրք տալու քաղաքականության զազրելի նորմերին, արձանագրելու` բոլոր դեպքերում ինչ է կատարվում և կատարվելու հայոց մեջ՝ այս ընթացքում և հետայսու։
Արձանագրելու, առաջին. Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կոչվող կոնգլոմերատը հաղթելու է այս ընտրություններում։ Ոչ միայն, որ կուռքեր փնտրող ժողովուրդն իր ձայնն է տալու նրան, այլ որ՝ ոչ իրական ներքին մոդերատորները, աշխարհաքաղաքական կենտրոնների խաղացողները չեն խանգարելու նրան։


Ավելին՝ բացենք ևս մեկ վարագույր ու նկատենք` ամեն ինչ արվեց, որպեսզի Փաշինյանի համար «իքս» ժամը շատ արագ մոտենա, այն է, որպեսզի նա շատ արագ «միահեծան» իշխանության հասնի։ Երբ նայում ես նրա ու հեռացած իշխանության «կլինիկական մահվան» ժապավենը, հստակորեն նկատում ես՝ այդ արհեստական արագացումը շատ «հեզաճկուն» ու հեշտ հանձնվեց նրան։ Իրականում Երևանի քաղաքապետի հրաժարականի ոչ մի պատճառ չկար, սակայն Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց։ Քաղաքապետի նոր ընտրությունները, այդ ընտրությւոններում «հեղափոխականների» աննախանձ տոկոսները նույնքան «հեզաճկուն» դուռ «բացեցին» խորհրդարանը լուծարելու համար։ Նույնքան, եթե ոչ ավելի, «հեզաճկուն» լուծարվեց խորհրդարանը՝ նույնպիսի աննախադեպ տոկոսներ պարգևելու մատը մատին չխփած, Հայաստանն ու նրա բոլոր ոլորտներն անդունդը նետած, իր միակ՝ իշխանությունը մեծացնելու, միահեծան դարձնելու կյանքի գործը «նա բիս» իրականացրած Փաշինյանին՝ իր «սիրուն աչքերի» համար։


Պատճառը միակն է։ Ղարաբաղյան խնդիր։ Ասել ենք, ասում ենք։ Պնդելու ենք։ ՈՒրիշները մոտ չեկան դրան։ Իշխանատենչության ոլորաններով անցնող Փաշինյանը մոտ եկավ ու կարծում է, որ կարողանալու է ինչ-որ կերպ դուրս սահել այդ լաբիրինթոսից։ Սակայն, քանի դեռ «լրջանալու պահը» չի հասունացել, նա դեռ պետք է պառլամենտ ձևավորի՝ իր պատկերով ու հանգույն։
Իհարկե, կարելի է կանխագծել, թե էլ ինչ ուժեր կմտնեն պառլամենտ, արդյո՞ք ՀՀԿ-ն այնտեղ ներկայացված կլինի և քանի պատգամավորով։ Արդյո՞ք գաղափարական կլինի ապագա պառլամենտում տնտեսության ոչևսացումը, Ղարաբաղը «տալու պահին» հակընդդեմ փաստարկները «երկաթյա՞» կլինեն, թե՞ ոչ, այդ «երկաթը» տաք-տաք կձուլեն ՀՀԿ-ականնե՞րը, թե՞ «Սասնա ծռերը», որոնց ներկայությունը խորհրդարանում պետք կգա կոշտ հռետորաբանության, ինչու չէ, հարկ եղած դեպքում նաև գործողությունների համար։

Հե՛չ էական չէ։ Սակայն մի շատ էական՝ հոգևոր և ֆիզիկական աշխարհները միավորող, իրապես կարևոր հարց ուզում եմ ուղղել այս իշխանություններին, երբ քաղաքական բարձր գիտակցությամբ, ժողովրդավարության անշեղ նորմերից, մարդեղենության պատվանդաններից ելնելով ազատ էիք արձակում «Ծռերին»՝ ահաբեկչություն իրականացրած, ՊՊԾ գրաված, մարդ սպանած, հետո էլ համաներման տակ «քաշում» նրանց, նույն «պահին» խիստ հետևողականորեն փակի տակ պահում Արցախի գոյամարտում կռված, վաստակ ունեցող, «տուշոնկա գողացած», սակայն դատական գործի մեջ այդ հանգամանքը չապացուցված, հիվանդ, շա՜տ հիվանդ, գրեթե մահամերձ մարդուն՝ Մանվել Գրիգորյանին... Ձգեմ պաուզան։
Որ Ղարաբաղը տաք, ձեն հանող չլինի՞։
Որ մի կերպ կարողանաք Հոկտեմբերի 27-ին առնչվող հայտնի ձայնագրությունը ձեռքից առնե՞լ։
Որ դրանով կարողանաք Քոչարյանի դեմ հարուցված չապացույցներն իրեղե՞ն դարձնել։
Չեք տեսնու՞մ՝ չի ստացվում:
Բայց հիշեք անպայման՝ Աստված ամեն բան է տեսնում։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ˆ¥çŠ†å�®/1338495490" rel="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 18.04.2024