«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին

ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին
06.11.2018 | 00:14

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների արդեն նախկին նախարար ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի ձեռամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հովակիմյանը: Պարզվում է՝ Գրիգորյանի հորդորով կամ սեփական նախաձեռնությամբ Հովակիմյանը ԲԷՑ-ի գրեթե բոլոր մասնաճյուղերում առանց թափուր տեղեր և պահանջարկ ունենալու մեծ թափով սկսել է մարդկանց ընդունել աշխատանքի՝ հիմնականում ԲՀԿ-ականների: Բայց նախարարական աթոռը ԲՀԿ-ի ձեռքից վերցնելուց հետո նոր կառավարիչները նկատել են, որ այդ կառույցում հաստիքացուցակն ուռճացված է, ու Հովակիմյանի առջև պահանջ են դրել՝ լայնամասշտաբ կրճատումներ անել:


«ԲԷՑ-ի Գյումրիի, Գավառի ու Վանաձորի մասնաճյուղերում միասին վերցրած արդեն 150 մարդու են աշխատանքից ազատել, ու դեռ ամեն օր էլ նոր կրճատումների մասին ենք լսում: Աշխատանքից ազատել են հիմնականում 63-ն անց տղամարդկանց, որոնք արդեն կենսաթոշակային տարիքում են, բայց իրենց ունեցած փորձն ու վաստակն անհրաժեշտ են մեր հիմնարկին: Իսկ նրանք, ովքեր թոշակ չեն ստանում, բայց հին ու լավ աշխատող են, ղեկավարների կողմից ճնշումների են ենթարկվում: Նրանց անընդհատ ասում են՝ ազատման դիմում գրեք ու հեռացեք: Որոշ մարդիկ, գլխացավանքից ազատվելու համար, ստորագրում են դիմումը, մեծամասնությունը, սակայն, պնդում է, որ դրա տակ կստորագրի միայն այն դեպքում, երբ իմանա, որ ոչ թե ինքն է կրճատվում, այլ հաստիքը»,- «Իրատեսին» ասաց ԲԷՑ-ի աշխատակիցներից մեկը:


Մեր զրուցակիցը տեղակացրեց նաև, որ 20-30 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին փոխարինում են երիտասարդներով, որոնք ոչ միայն մասնագիտական կրթություն ու փորձ չունեն, այլև պատկերացում չունեն՝ ինչ ասել է ԲԷՑ: Նրա փոխանցմամբ՝ փորձառու այդ մարդկանց միտումնավոր այնպիսի ստորացուցիչ աշխատանքների են նշանակում, որ նրանք ինքնակամ դուրս գան աշխատանքից:
«Կոնկրետ Վանաձորի մասնաճյուղում, ըստ երևույթին Հովակիմյանի հրահանգով, աշխատակիցներին ժամը 15-ից սկսած տուն են ուղարկում, որպեսզի ներկուսակցական հարցեր քննարկեն: Կուսակցության գրասենյակ կամ շտաբ գնալու փոխարեն՝ ԲԷՑ-ի ԲՀԿ-ական ղեկավարությունն ու նրանց ընկերներն այդտեղ են հավաքվում, ծրագրեր մշակում, որոշում, թե ընտրությունների ժամանակ աշխատակիցների վրա ինչպես կարող են ազդել և այլն»,- անկեղծացավ ԲԷՑ-ի աշխատակիցը:


Նշենք, որ երեկ ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ասել է, որ ԲԷՑ-ի 150 աշխատակիցներ են կրճատվելու, խնայված միջոցներն էլ ուղղվելու են սակագնի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նկատենք, սակայն, որ նախարարի պաշտոնակատարի հայտարարությունն արդեն իսկ կրճատված ու կրճատման փաստի առջև կանգնած աշխատակիցների արդարացի բողոքը լռեցնելու ու ստեղծված իրավիճակն այլ ուղղությամբ տանելու փորձ է ընդամենը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ