Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ մարտահրավերների մասին է գուժում Կարեն Կարապետյանը

Ինչ մարտահրավերների մասին է գուժում Կարեն Կարապետյանը
06.11.2018 | 15:13

ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը («Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը) հայտարարություն է տարածել, որ չի մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Այս օրերին, երբ ՀՀԿ-ում քննարկումներ են ընթանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ցուցակի շուրջ, որոշ հանրապետականներ, մեր տեղեկություններով, առաջարկել են, որ Կարապետյանը ոչ միայն ցուցակում լինի, այլ զբաղեցնի առաջին տեղը՝ հաշվի առնելով նրա ռեսուրսները, ընտրություններում մշտապես բավականին բարձր քվե ապահովելու հանգամանքը։ Ի դեպ, իր հայտարարությունում այս առնչությամբ Կարապետյանը նաև փոքր անդրադարձ է կատարել։ «Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է»:


Կարեն Կարապետյանը, լինելով ՀՀԿ-ի խորհրդի անդամ, միշտ աչքի է ընկել քննադատող ելույթներով, որոնք կուսակցությունում միանշանակ չեն ընդունվել։ Ժամանակին խոսակցություններ կային, որ նա ցանկացել է վարչապետի դառնալ, սակայն Սերժ Սարգսյանը դա հավանության չի արժանացրել և նշանակել է Հովիկ Աբրահամյանին։ Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել և ՀՀԿ-ի վարկանիշի նշաձողը գրեթե զրոյի է հասել, Կարապետյանը, որոշել է չմասնակցել ընտրություններին, սակայն ՀՀԿ խմբակցության որոշ անդամների պես էլ չի թակում ՔՊ-ի դուռը, որովհետև մեծ հաշվով դրա կարիքն էլ չունի։ Ավելին, վերապահումներ ունի նաև այս իշխանության քաղաքականության հանդեպ, ինչի մասին ևս ակնարկում է իր հայտարարությունում։ «Նոր ձևավորվելիք իշխանություններին հորդորում եմ՝ հատուկ ուշադրություն դարձնել մեր անվտանգության հիմնահարցերին, դրա կարևորագույն բաղադրիչ, հիմքերի հիմք տնտեսական քաղաքականությանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: Խոստումների, ճառեր ասելու ժամանակներն անցել են: Զանգ կախողներ են պետք: Հատկապես ընտրություններից հետո, երբ մեր երկիրը բարդագույն մարտահրավերներ է դիմագրավելու»։


Ասել է՝ Կարեն Կարապետյանը նույն է, թե նրա միլիարդատեր եղբայր Սամվել Կարապետյանն այս իշխանության տնտեսական քաղաքականությունում շատ բացթողումներ են տեսնում, ավելին ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն ահազանգում է անվտանգության խնդիրների մասին։ Բավական հետաքրքիր է հետևյալ միտքը․ «Զանգ կախողներ են պետք: Հատկապես ընտրություններից հետո, երբ մեր երկիրը բարդագույն մարտահրավերներ է դիմագրավելու»։ Փակագծերը չի բացում ՀՀԿ խորհրդի անդամը, ի՞նչ մարտահրավերների մասին է խոսքը՝ անվտանգությա՞ն, տնտեսակա՞ն, սոցիալակա՞ն, թե՞ բոլորը միասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ